Առանց իր առաջարկի էլ իրեն կհեռացնենք. Սամվել Կարապետյանն արձագանքել է Փաշինյանին

Մենք առանց իր առաջարկի էլ իրեն կհեռացնենք իրեն։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 20–ին, դատարանում ասացէ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի առաջարկին՝ թե ընդդիմությունը հնարավորություն է տալիս իրենց սահմանադրական հանրաքվե իրականացնել, իսկ ինքը ժողովրդի կողմից «ոչ» ասելու դեպքում հեռանում է քաղաքականությունից։

«Նման առաջարկի կարիք չունենք, մենք առանց դրա էլ հեռացնելու ենք իրեն»,-ասաց Կարապետյանը։

Անդրադառնալով իր հասցեին Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին՝ Կարապետյանն ասաց. «Բուժման կարիք ունի»։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր ԱԺ–ում Նիկոլ Փաշինյանը առաջարկ է արել ընդդիմությանը՝ նշելով. «Ես առաջարկում եմ, որ ընդդիմությունն ապահովի անհրաժեշտ 6 ձայնը, ամբողջ խմբակցությունը կարող է չքվեարկել: Եվ մենք գնանք նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեի: Ասում եմ պաշտոնապես՝ եթե ժողովուրդը դեմ կքվեարկի նոր Սահմանադրությանը, ես հրաժարական եմ տալիս հանրաքվեի արդյունքների հրապարակումից հետո՝ 1 շաբաթվա ընթացքում:

Եթե ժողովուրդը կողմ է քվեարկում, հաջորդ ընտրությունները հերթական կլինեն, թե արտահերթ՝ ես չեմ առաջադրվի որպես վարչապետի թեկնածու: Սա բաց առաջարկ է, և ես ուզում եմ այն դիտարկել ընդդիմության տարբեր փաստարկների համատեքստում»։

 

Leave a comment