Ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը հետ չեն կանչել 2020 թվականի հայտարարության տակ դրած իրենց ստորագրությունը․ Զախարովա

2020–2022 թվականներին Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված մշակումներն արդիական են նաև այսօր, կողմերից ոչ մեկը հետ չի վերցրել դրանց տակ դրված իր ստորագրությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք, անշուշտ, ողջունում և աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջպետական հարաբերությունների կարգավորման գործընթացի շարունակմանը։ Բաքվի և Երևանի միջև կայուն խաղաղությունը ողջ Հարավային Կովկասի կայունության և բարգավաճման հիմնական գործոններից մեկն է։ Դրանում շահագրգռված են ոչ միայն տարածաշրջանի պետությունները, այլև նրանց անմիջական հարևանները՝ Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան», – հայտարարել է Զախարովան։

Նա հիշեցրել է, որ հայ-ադրբեջանական կարգավորման ներկա փուլը սկսվել է Ռուսաստանի նախաձեռնությամբ 2020 թվականին։ Այս ընթացքում Մոսկվայի ակտիվ մասնակցությամբ հաջողվել է զգալի արդյունքների հասնել։

Leave a comment