«Թույլ տվեք ևս մեկ անգամ, բացարձակ հստակությամբ հայտարարել՝ Ռուսաստանը չի հաղթելու այս պատերազմում։ Քանի որ մենք չենք դադարեցնելու մեր ջանքերը՝ Ուկրաինայի ժողովրդի համար խաղաղություն ապահովելու ուղղությամբ։ Այդպիսով մենք պաշտպանում ենք խաղաղությունն ու ազատությունը ողջ Եվրոպայում, քանի որ Պուտինի պատերազմն ուղղված է հենց Եվրոպայի դեմ»,- հայտարարել է Գերմանիայի կանցկեր Ֆրիդրիխ Մերցը։
Մերցը նշել է, որ Գերմանիան զգալի օգուտներ է քաղում Ուկրաինայի հետ համագործակցությունից։
«Գերմանիան դարձել է Ուկրաինայի ամենահաստատուն աջակիցը. մի փաստ, որը նշում եմ հպարտության և վստահության որոշակի զգացումով։ Սա հատկապես վերաբերում է պաշտպանության ոլորտին։ Եվ արժե կրկնել՝ սա միակողմանի գործընթաց չէ։ Ընդհակառակը, նման համագործակցությունը փոխշահավետ է։ Գերմանիայի անվտանգության և պաշտպանական արդյունաբերությունը հսկայական օգուտներ է ստանում Գերմանիայի և Ուկրաինայի միջև գործընկերությունից»,- հայտարարել է կառավարության ղեկավարը։
«Այս համագործակցության շնորհիվ Գերմանիայի տեխնոլոգիական և նորարարական ներուժն աճում է այնպիսի տեմպերով, որոնք ընդամենը մի քանի տարի առաջ աներևակայելի կլինեին»,- նշել է Գերմանիայի կանցլերը։