Ալեքսանդր Օվեչկինի ռեկորդն ու հակառեկորդը «Վաշինգտոն Քեփիթալզում». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հոկեյի ազգային լիգայի (NHL) կանոնավոր առաջնության հերթական տուրում ամերիկյան «Վաշինգտոն Քեփիթալզը» սեփական սառույցի վրա 3:6 հաշվով պարտվել է «Բաֆալո Սեյբրզին»։

Ռուս հարձակվող Ալեքսանդր Օվեչկինը դարձել է գոլային փոխանցման հեղինակ ու սահմանել ակումբային ռեկորդ: 41-ամյա Օվեչկինը դարձել է NHL-ի կանոնավոր առաջնությունում «Վաշինգտոն Քեփիթալզի» կազմում ամենաշատ ասիստ գրանցած հոկեյիստը՝ գերազանցելով Նիկլաս Բեկստրյոմի ռեկորդը: Դա ռուսաստանցու 763-րդ գոլային փոխանցումն էր:

Ալեքսանդր Օվեչկինը նաև սահմանել է անձնական հակառեկորդ՝ առանց գոլի շարքը հասցնելով 15 հանդիպում:

Հիշեցնենք, որ Օվեչկինը NHL-ում ունի 1007 գոլ և մոտ է լիգայի պատմության լավագույն ռմբարկու Ուեյն Գրետցկիի պատմական ռեկորդին։ Կանադացի լեգենդար հոկեյիստը NHL-ում դարձել է 1016 (894 գոլ կանոնավոր առաջնությունում, 122 գոլ փլեյ-օֆֆում) գոլի հեղինակ։ Ռուս հարձակվողը 930 գոլ խփել է կանոնավոր առաջնությունում, 77 գոլ՝ փլեյ-օֆֆում։ Նա NHL-ի կանոնավոր առաջնության պատմության լավագույն ռմբարկուն է։

Դավիթ Եղիազարյան

Leave a comment