Եվրամիության ներկայացուցիչների՝ Մոսկվա այցելության հստակ ժամկետներ չկան․ Պեսկով

Եվրամիության ներկայացուցիչների՝ Մոսկվա այցելության հստակ ժամկետներ չկան․ Պեսկով

Եվրամիության ներկայացուցիչների՝ Մոսկվա այցելության համար դեռևս հստակ ժամկետներ չկան։ Ռուսաստանը նրանց հրավիրել է՝ հասկանալու նրանց դիրքորոշումը և շարունակելու երկխոսությունը Ուկրաինայում իրավիճակի կարգավորման շուրջ, հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Ոչ, դեռևս կոնկրետ ժամկետներ չկան», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով «ՌԻԱ Նովոստի» գործակալության հարցին, թե արդյոք որոշվել է այցի ժամանակը։

Leave a comment