Իրենց բարեկամներին փող են տվել, որ ՀԷՑ-ի մրցույթին մասնակցեն, գրպանները լցնեն, վճարել է ՀՀ քաղաքացին. Փաշինյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Մեզ մեղադրում են, որ 2018 թվականից պետական պարտքը կրկնապատկվել է: Մեղադրում են երկու խմբակցություն, որոնց իշխանությունների օրոք՝ Ռոբերտ Քոչարյան և Սերժ Սարգսյան, ՀՀ պետական պարտքը աճել է 6.6 անգամ և 5.8 անգամ: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այս կրկնապատկումները եղել են այն պայմաններում, երբ որ օրինակ իրենց կառավարման օրոք COVID-ի համավարակ չի եղել, որ երկրում տնտեսությունը ուղղակի կանգնի: Էլ չեմ ասում, որ մեր օրոք պետական պարտքը ավելացել է նաև գիտեք ինչ պատճառով, որ ի տարբերություն իրենց մենք Հյուիսի-հարավը կառուցում ենք: Այսինքն այդ պարտքի մի մասը իրենք են ստորագրել: Եթե չկառուցենք, օրինակ հյուսիս-հարավը մեր պետական պարտքը համապատասխանաբար ավելի քիչ կլինի, այսինքն մեր պետական պարտքի աճը 3-3.5 անգամ նվազերցրել են»,-ասաց վարչապետը:
Անդրադառնալով ՀԷՑ-ի պարտքերին՝ Փաշինյանը նշեց. «ՀԷՑ-ը այնքան պարտքեր է կուտակել, որ հիմա ազգայնացման գործընթացում մի վարչաֆեստի չափ փող ենք տալու ամբողջը գնում ենք, որովհետև այդ ընկերության պարտքային բեռի պատճառով, ըստ էության գին չունի, իրա գինը 0 է: Էլ չեմ ասում, այդ ձեռք բերված վարկերի մի մասը իրենք վերցրել են բանկերից տոկոսով և տվել են իրենց բարեկամներին առանց տոկոսի, որ այդ բարեկամները փողով գնան մասնակցեն ՀԷՑ-ի հայտարարած մրցույթին և մի հատ էլ այդ մրցույթի արդյունքում շահույթ ստանան և դնեն իրենց գրպանը: Եվ սրա համար ո՞վ է վճարել: Բարերարն է վճարե՞լ: Ոչ, վճարել է ՀՀ քաղաքացին»: