Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամները նոյեմբերի 25-ից 30-ը կմասնակցեն Լեհաստանում կայանալիք Suzuki Boxing Night 44 մրցաշարին, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:
Հայ բռնցքամարտիկները մրցաշարին կմասնակցի Լեհաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի, «Կրիկյան» բռնցքամարտի ակումբի հետ համագործակցության շրջանակներում` Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի ֆինանսավորմամբ։
Մրցաշարում Հայաստանը կներկայացնի 10 բռնցքամարտիկ՝ Ռուսլան Ասլիկյանը, Ոսկան Ոսկանյանը, Անդրանիկ Սեդրակյանը, Ալբերտ Հարությունյանը, Աղվան Ալեքսանյանը, Միսակ Տեփանյանը, Արթուր Սահակյանը, Էդգար Սուքիասյանը, Տիգրան Սարգսյանը և Ռոմիկ Հարությունյանը։
Հայաստանի թիմը մրցաշարին կմասնակցի մարզիչներ Սարգիս Կարապետյանի և Արման Հովհիկյանի գլխավորությամբ։ Թիմի հետ մրցավայր կմեկնի նաև «Կրիկյան» բռնցքամարտի ակումբի հիմնադիր Արթուր Կրիկյանը: