Ալեն Սիմոնյանը և Էստոնիայի դեսպանը քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարիի հետ։ Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Էստոնիայի միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության խորացմանն առնչվող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող թեմաներ։
Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԵՄ հարաբերություններին եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։