Բանակցությունները անկեղծ էին և արդյունավետ․ Վիտկոֆֆը Կամակիցների կոալիցիայի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեսպանորդ Սթիվ Վիտկոֆֆը Բեռլինում Կամակիցների կոալիցիայի (Coalition of the Willing) բանակցությունները որակել է արդյունավետ

«Բանակցությունները անկեղծ էին և արդյունավետ։ <...> Բեռլինում մեՎիտկոֆֆըր նպատակն էր ուղղակիորեն քննարկել իրավիճակը մեր եվրոպացի գործընկերների հետ, մտքեր փոխանակել և որոշել հետագա քայլերը»,- X-ում գրել է Թրամփի հատուկ բանագնացը։

Բանագնացի խոսքով՝ առջևում դեռ շատ կարևոր աշխատանք կա։ «Մենք կշարունակենք այս ջանքերը՝ սերտորեն համակարգելով գործողությունները մեր դաշնակիցների հետ և ձգտելով հասնել տևական խաղաղության։ Շնորհակալություն եմ հայտնում նախագահ Թրամփին՝ նրա հաստատակամ առաջնորդության և այս պատերազմին վերջ դնելու անսասան վճռականության համար»,- ընգծել է Վիտկոֆֆը։

Leave a comment