Խոշոր արտահոսքի հետևանքով բացահայտվել են Visa, Mastercard և JPMorgan-ի հազարավոր հաճախորդների տվյալները․ հայտնել է «The Wall Street Journal»-ը։
Հաքերները մուտք են ստացել երրորդ կողմի կազմակերպությունների միջոցով՝ վտանգելով հաճախորդների տեղեկատվությունը։ Այնուամենայնիվ, բուն ծառայությունները շարունակել են գործել։
Տեղեկատվության արտահոսքը տեղի չի ունեցել ֆինանսական հսկաների սեփական ենթակառուցվածքների ուղղակի խախտման միջոցով, այլ իրականացվել է երրորդ կողմ հանդիսացող գործընկեր կազմակերպությունների ցանցեր մուտք գործելու ճանապարհով։ Նշված կորպորացիաներից ոչ մեկը չի հրապարակել այն կոնկրետ ընկերությունների անունները, որոնց համակարգերը թիրախավորվել են հարձակման ժամանակ։
«JPMorgan Chase»-ի ներկայացուցիչները նաև պարզաբանել են, որ տվյալների այս արտահոսքը կապ չունի տեխնիկական սպասարկման այն խափանումների հետ, որոնց բախվել են բանկի որոշ հաճախորդներ ընթացիկ շաբաթվա սկզբին։