Վրաստանը նոյեմբերի 22-ը հայտարարել է սգո օր՝ ի հիշատակ Թբիլիսիի ծայրամասային Պոնիչալա թաղամասի բնակելի շենքերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների։
Այդ օրը արգելվում են բոլոր խոշոր զվարճալի միջոցառումները, իսկ բոլոր շենքերի վրա պետական դրոշները կխոնարհվեն։
Պայթյունը տեղի է ունեցել նոյեմբերի 19-ին առավոտյան։ Դրա պատճառը բնակարաններից մեկում գազի արտահոսքն է եղել, որն առաջացել էր անսարք ջեռուցիչ սարքի պատճառով։ Պայթյունի ուժգնությունից պոկվել է շենքի տանիքի մի մասը, իսկ հարկերի միջև միջհարկային ծածկերը՝ փլուզվել։ Զոհվել է վեց մարդ, այդ թվում՝ փոքր երեխա, իսկ հինգ այլ անձ հոսպիտալացվել է։