«Ժողովուրդը ձեզ Սահմանադրություն փոխելու մանդատ չի տվել»․ Լիլիթ Գալստյան

Բյուջետային քննարկման ժամանակ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սահմանադրության վերաբերյալ վերջին ելույթներին, ընդդիմադիր պատգամավոր Լիլիթ Գալստյանն ասել է․ «Մի փորձեք Ալիևին տրված ձեր խոստումն ու քաղաքական հանձնառությունը ներկայացնել որպես ընտրողների կամք։ Գնանք հանրաքվեի, թող ժողովուրդն ասի՝ վստահություն ունեմ, թե ոչ․ սա էլ երեկ ասվեց։ Պարոնա՛յք, այդ հանրաքվեն արդեն տեղի է ունեցել և տեղի է ունեցել հունիսի 7-ին․ ժողովուրդը ձեզ Սահմանադրություն փոխելու մանդատ չի տվել, ավելին, հանրային պահանջ էլ չկա»։

 

Leave a comment