Գիշերը հակաօդային պաշտպանության համակարգերը Ռուսաստանի Դաշնության շրջանների վրայով խոցել են 310 ուկրաինական անօդաչու թռչող սարք․ այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Գիշերը Ռուսաստանի զինված ուժերը զանգվածային հարված են հասցրել Ուկրաինայում թիրախներին՝ օգտագործելով բարձր ճշգրտության ցամաքային, ծովային և օդային զենքեր, անօդաչու թռչող սարքեր։
Ռուսական բանակը նաև հարվածներ է հասցրել Օդեսայի մարզի նավահանգստային ենթակառուցվածքային օբյեկտներին, ինչպես նաև Ուկրաինայի զինված ուժերին աջակցելու համար օգտագործվող ծովային նավերին, հաղորդում է Պաշտպանության նախարարությունը։
Կիեւում և Ուկրաինայի հինգ շրջաններում հարվածներ են հասցվել պաշտպանական արդյունաբերության ձեռնարկություններին, պահեստային տերմինալներին, էներգետիկ ու տրանսպորտային ենթակառուցվածքային օբյեկտներին։