Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանն արձագանքել է իշխանության ներկայացուցիչների և վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին։
«Սերժ Սարգսյանը ձեզ գործարք չի՛ առաջարկել, շփոթե՛ք»,- նշել է Աշոտյանը՝ հավելելով, որ ՀՀ երրորդ նախագահը որևէ մեկին գործարք չի առաջարկել՝ ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի։
Ըստ ՀՀԿ փոխնախագահի՝ իշխանության կողմից հնչող հայտարարություններն ու վիրավորանքները Սերժ Սարգսյանի հասցեին վկայում են ոչ թե ուժի, այլ սեփական դիրքորոշման խոցելիության մասին։