Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան

https://arm.sputniknews.ru/20261119/adrbejany-pvordzum-e-sjuniqvov-ancnvogh-tshanaparhi-nkatmamb-verahskvoghutjun-stanal-danieljan-109546357.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/0a/16/82145782_177:0:1600:1067_1920x0_80_0_0_9e3afc0b29ccc567b32aba90b380d411.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

թրամփի ուղի (tripp), ստեփան դանիելյան, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ամն, թուրքիա

թրամփի ուղի (tripp), ստեփան դանիելյան, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ամն, թուրքիա

Բաժանորդագրվել

Ստեփան Դանիելյանի խոսքով` Ադրբեջանը փորձում է նախապես ամրապնդել իր դիրքերը՝ հաշվի առնելով Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի միջև հնարավոր նոր պայմանավորվածությունները։

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջանը փորձում է հնարավորինս արագ վերահսկողություն ձեռք բերել Հայաստանի Սյունիքի մարզով անցնող «Թրամփի ուղի» (TRIPP) նախագծի նկատմամբ՝ հաշվի առնելով տարածաշրջանում սպասվող աշխարհաքաղաքական փոփոխությունները։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությունը։
Նշենք, որ Բայրամովը Բաքվում Գերմանիայի արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանի տարածքով անցնող TRIPP նախագծի տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Ադրբեջանի հետ։

«Այդ ճանապարհն իրենք դիտարկում են առաջին հերթին որպես Ադրբեջանի և Նախիջևանի միջև եղած ճանապարհ, այն էլ՝ անխոչընդոտ, որի տակ Հայաստանը ստորագրել է։ Իրենց հիմնական հետաքրքրությունը դա է»,– նշեց Դանիելյանը։

Քաղաքագետի խոսքով՝ նախագծի նկատմամբ Ադրբեջանի հետաքրքրությունը միայն տրանսպորտային չէ, այն առնչվում է նաև Նախիջևանի նկատմամբ ազդեցության և տարածաշրջանային հաղորդակցությունների վերահսկողության հարցերին։

Դանիելյանի կարծիքով` Նախիջևանի հարցում Թուրքիայի և Ադրբեջանի միջև որոշակի մրցակցություն կա։

«Դեռևս մեծ հարց է, թե Նախիջևանն ո՞վ է ավելի շատ վերահսկում՝ Թուրքիա՞ն, թե՞ Ադրբեջանը։ Սա է հիմնական հարցը, որ ինչ-որ առումով նորություն է Թուրքիայի և Ադրբեջանի միջև, և, այնուամենայնիվ, կա որոշակի մրցակցություն Նախիջևանի հարցում»,– շարունակեց քաղաքագետը։

Անդրադառնալով նախագծում Միացյալ Նահանգների ներգրավվածությանը՝ Դանիելյանը նշեց, որ Վաշինգտոնի հետաքրքրությունը չի սահմանափակվում տարածաշրջանում նոր տրանսպորտային հաղորդակցության ստեղծմամբ։ Նրա գնահատմամբ՝ ԱՄՆ-ն TRIPP-ի միջոցով կարող է ձգտել վերահսկողության լծակներ ձեռք բերել նաև Թուրքիայի, Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի հետ կապված գործընթացների նկատմամբ։ Միաժամանակ նա ուշադրություն հրավիրեց Ռուսաստանի դիրքորոշման և միջազգային հարաբերություններում հնարավոր փոփոխությունների վրա։

«Ռուս-ուկրաինական բանակցությունների համատեքստում Մոսկվան առաջ է քաշել պահանջներ, որոնք առնչվում են նաև Հարավային Կովկասին և Կենտրոնական Ասիային։ Դրանցից մեկը տարածաշրջանում այլ ուժային կենտրոնների ներկայության սահմանափակումն է։ Այս պայմաններում հարցականի տակ կարող է հայտնվել նաև TRIPP-ի անվտանգության ապահովման մեխանիզմը։ Այսինքն` հարց է առաջանում, թե TRIPP-ի անվտանգությունն ո՞վ է ապահովելու։ Սկզբից գրված էր, որ պետք է ինչ-որ ոչ պետական ուժեր լինեն։ Այդ դեպքում բազմաթիվ հարցեր են առաջանում»,– մանրամասնեց Դանիելյանը։

Ոչ թե տնտեսական նախագիծ, այլ կոշտ քաղաքական գամբիտ․ Աշոտյանը՝ TRIPP-ի մասին

Քաղաքագետը ենթադրեց, որ Ադրբեջանը փորձում է նախապես ամրապնդել իր դիրքերը՝ հաշվի առնելով Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի միջև հնարավոր նոր պայմանավորվածությունները։

«Ադրբեջանը, ինձ թվում է, այս ամենը սկսում է հասկանալ և փորձում է հնարավորինս ավելի շուտ ինչ-որ վերահսկողության փաթեթ ունենալ Սյունիքով անցնող ճանապարհի վրա»,– ընդգծեց նա։

Հարցին, թե Հայաստանը որքանով կկարողանա օգտվել TRIPP-ի շրջանակում ստեղծվող ենթակառուցվածքներից, քաղաքագետը պատասխանեց` ասելով, թե այս պահին հնարավոր չէ հստակ գնահատական տալ։ Նրա խոսքով՝ նախ պետք է պարզ դառնա, թե Հարավային Կովկասում անվտանգության ինչ համակարգ է ձևավորվելու, և տարածաշրջանային մյուս հաղորդակցություններից որոնք են գործարկվելու։

«Արդյոք բացվելու է Գյումրիով Թուրքիայի ճանապարհը, արդյոք Սյունիքով անցնող երկաթգիծը Նախիջևանով հասնելու է նաև Գյումրի, արդյոք Հայաստանով երկաթուղին կարող է Ջուլֆայով կապվել Իրանի հետ։ Այս հարցերի պատասխանները չկան»,– շարունակեց քաղագետը։

Դանիելյանի գնահատմամբ՝ առայժմ հստակ արտահայտված է միայն Ադրբեջանի նպատակը՝ ցամաքային կապ հաստատել Նախիջևանի հետ։ Նա անդրադարձավ նաև Բայրամովի՝ TRIPP–ի տեխնիկական պարամետրերը համաձայնեցնելու պահանջին՝ ընդգծելով, որ Բաքուն այդ ենթակառուցվածքը դիտարկում է որպես սեփական տրանսպորտային համակարգի շարունակություն։

«Այս պահին Ադրբեջանը դա դիտարկում է որպես իր ճանապարհը, որը ճնշման միջոցով կարողացել է Հայաստանին ստիպել ստորագրել։ Այդ ճանապարհին վերաբերվում է որպես իր ճանապարհի, որը պետք է համապատասխանի Նախիջևանի և Ադրբեջանի ճանապարհների ստանդարտներին։ Սա Ադրբեջանի համար ներքին ճանապարհ է՝ իրենց մտածողությամբ»,– ասաց քաղաքագետը։

Տպավորություն է, որ TRIPP-ի շուրջ բանակցում են ԱՄՆ–ն և Ադրբեջանը. քաղաքագետը` ՀՀ–ի դերի մասին

Դանիելյանը հավելեց, որ իր համար դեռևս պարզ չէ, թե Հայաստանը նախագծից ինչ համարժեք տնտեսական և տրանսպորտային հնարավորություններ է ստանալու։

«Բայց ամբողջ հարցն այն է, որ մեզ ոչ ոք չի հարցնում, թե մեր շահը որն է»,– մանրամասնեց նա։

Դանիելյանը պնդեց,որ Հայաստանի իշխանությունները զիջումների են գնում Ադրբեջանի ռազմական սպառնալիքների ազդեցության ներքո։ Անդրադառնալով TRIPP-ի իրականացման հնարավոր արագացմանը՝ Դանիելյանը նշեց, որ գործընթացը շտապեցնելու հիմնական շահագրգիռ կողմն Ադրբեջանն է։

Նրա գնահատմամբ՝ Բաքուն փորձում է օգտվել ներկայիս իրավիճակից՝ մինչև տարածաշրջանային ուժերի հարաբերակցության հնարավոր փոփոխությունները։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացածհամատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկճանապարհստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»համաձայնագիրը։
Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
2026 թվականի հունվարի 14-ին հրապարակվեց«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։

Leave a comment