https://arm.sputniknews.ru/20261119/haghtanak-ajgum-hishataki-ankjun-ksteghtsvi-avinjany-handipel-e-albert-hvovhannisjani-hvory-109557023.html
«Հաղթանակ» այգում հիշատակի անկյուն կստեղծվի. Ավինյանը հանդիպել է Ալբերտ Հովհաննիսյանի հորը
«Հաղթանակ» այգում հիշատակի անկյուն կստեղծվի. Ավինյանը հանդիպել է Ալբերտ Հովհաննիսյանի հորը
Sputnik Արմենիա
Ըստ Ավինյանի` այս պահին աշխատանքներ են տարվում հիշատակի անկյան էսքիզային առաջարկները մշակելու ուղղությամբ։ 19.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-19T21:24+0400
2026-11-19T21:24+0400
2026-11-19T21:25+0400
հայաստան
երևան
ալբերտ հովհաննիսյան
տիգրան ավինյան
զինծառայող
«հաղթանակ» զբոսայգի
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/13/109555591_0:111:1501:955_1920x0_80_0_0_c612b2700cfca4d18501b1ebf8023a98.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Երևանի «Հաղթանակ» զբոսայգում կստեղծվի պատերազմում զոհվածների հիշատակի անկյուն։ Այս մասին սոցցանցում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, որը հանդիպել է 44-օրյա պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանի հոր` Արտակ Հովհաննիսյանի հետ։Նա ընդգծել է` այս պահին աշխատանքներ են տարվում հիշատակի անկյան էսքիզային առաջարկները մշակելու ուղղությամբ, որոնք կներկայացվեն և կհամաձայնեցվեն զոհված զինծառայողի ընտանիքի հետ։Ավինյանի խոսքով` կարևոր է, որ այս նախաձեռնությունն իրականացվի հարազատների հետ համատեղ քննարկումների և նրանց ցանկությունների հաշվառմամբ։Հիշեցնենք` հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի պատկերը «Հաղթանակ» զբոսայգու պատին էր, սակայն սեպտեմբերի 22-ին հայտնի դարձավ, որ նկարն անհետացել է։ Այդ ժամանակ Երևանի քաղաքապետարանը պարզաբանեց, թե այն միտումնավոր չի հեռացվել. զբոսայգու գլխավոր մուտքի հարակից պատերը ավելի քան 30 տարի չեն վերանորոգվել, սալիկները թուլացել ու թափվել են, և Ազատության պողոտայի բարեկարգման շրջանակում պատերի ամբողջ մակերեսը ենթարկվել է ավազաշիթային մաքրման։Կքննարկվեն հնարավոր տարբերակները. Երևանի քաղաքապետի խոսնակը` հերոսի հեռացված նկարի մասին
երևան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/13/109555591_0:0:1333:1000_1920x0_80_0_0_68240375b8f4601657830fd93f16e4a8.jpg.webp
հայաստան, երևան, ալբերտ հովհաննիսյան, տիգրան ավինյան, զինծառայող, «հաղթանակ» զբոսայգի
հայաստան, երևան, ալբերտ հովհաննիսյան, տիգրան ավինյան, զինծառայող, «հաղթանակ» զբոսայգի
Ըստ Ավինյանի` այս պահին աշխատանքներ են տարվում հիշատակի անկյան էսքիզային առաջարկները մշակելու ուղղությամբ։
«Հանդիպել եմ անմահ հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հոր` Արտակ Հովհաննիսյանի հետ։ Քննարկել ենք «Հաղթանակ» զբոսայգում Ալբերտի և մեր մյուս զոհված հերոսների հիշատակին նվիրված անկյուն ստեղծելու նախաձեռնությունը։ Առաջարկվող տարածքն արժանացել է հերոսի հոր հավանությանը»,– գրել է Ավինյանը։
Նա ընդգծել է` այս պահին աշխատանքներ են տարվում հիշատակի անկյան էսքիզային առաջարկները մշակելու ուղղությամբ, որոնք կներկայացվեն և կհամաձայնեցվեն զոհված զինծառայողի ընտանիքի հետ։
Ավինյանի խոսքով` կարևոր է, որ այս նախաձեռնությունն իրականացվի հարազատների հետ համատեղ քննարկումների և նրանց ցանկությունների հաշվառմամբ։
Հիշեցնենք` հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի պատկերը «Հաղթանակ» զբոսայգու պատին էր, սակայն սեպտեմբերի 22-ին հայտնի դարձավ, որ նկարն անհետացել է։ Այդ ժամանակ Երևանի քաղաքապետարանը պարզաբանեց, թե այն միտումնավոր չի հեռացվել. զբոսայգու գլխավոր մուտքի հարակից պատերը ավելի քան 30 տարի չեն վերանորոգվել, սալիկները թուլացել ու թափվել են, և Ազատության պողոտայի բարեկարգման շրջանակում պատերի ամբողջ մակերեսը ենթարկվել է ավազաշիթային մաքրման։