https://arm.sputniknews.ru/20261119/bazmabever-ashkharhy-patranq-e-menq-gnum-enq-depi-taratsashrjanajin-mets-dashinqner-shkvolnikvov-109453025.html
Բազմաբևեռ աշխարհը պատրանք է, մենք գնում ենք դեպի տարածաշրջանային մեծ դաշինքներ. Շկոլնիկով
Բազմաբևեռ աշխարհը պատրանք է, մենք գնում ենք դեպի տարածաշրջանային մեծ դաշինքներ. Շկոլնիկով
Sputnik Արմենիա
Մենք գնում ենք ոչ թե բազմաբևեռ աշխարհի ճանապարհով, այլ դեպի տարածաշրջանային մեծ դաշինքների։ Եվ քանի որ աշխարհագրությունը դատավճիռ է, շուտով կտեսնենք այդ նոր… 19.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-19T20:23+0400
2026-11-19T20:23+0400
2026-11-19T20:23+0400
աշխարհ
ամն
ռուսաստան
տարածաշրջան
վլադիմիր պուտին
դոնալդ թրամփ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/08/13/105906571_0:0:1366:768_1920x0_80_0_0_92822fffe44f8fa2fbaacf4370ddfe24.jpg.webp
Շուտով ոչ միայն մետրոպոլիան (ԱՄՆ-ն) կբաժանվի մասերի` վերածվելով նոր կենտրոնների, այլև կիսածայրամասը կտրոհվի։ Ռուսաստանը հանդես կգա որպես խոշոր տարածաշրջանային դաշինքի կենտրոններից մեկը։ Առաջիկա տարիներին նա իր շուրջը տարածքներ «կհավաքի»՝ ոչ թե իր կազմում ինտեգրելով, այլ տնտեսապես և այլ միջոցներով իր ազդեցության գոտի ներքաշելով, Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում Արման Վանեսքեհյանի «Իրականում» նախագծին տված հարցազրույցի ժամանակ ասել է փորձագետ Անդրեյ Շկոլնիկովը։Թրամփը միտումնավոր զիջեց, նախագահական ընտրություններում կհաղթի հանրապետական թեկնածունՇկոլնիկովի խոսքով` ամերիկյան ներքաղաքական դաշտում ներկայումս կատարվողը բոլորովին բնորոշ չէ Միացյալ Նահանգներին՝ այն նույն երկկուսակցական հավասարակշռությամբ, երբ նախագահը պետք է անպայման ինչ-որ բան անի, ինչ-որ մեկի հետ որևէ բան պայմանավորվի և այլն։ Այսուհետ Թրամփը կարիք չունի որևէ մեկի հետ պայմանավորվելու. նա արդեն արել է այն ամենը, ինչ իսկզբանե ծրագրել էր։Փորձագետը պնդում է, որ Թրամփը քանդող է. նա արդեն գործարկել է քանդման իր մեխանիզմը, և այսուհետ նա Ամերիկայի ներսում լուծելու խնդիրներ չունի։ Նա որևէ քայլ չի ձեռնարկի, քանի որ ներքին աճող խնդիրների բեռն արդեն իր ուսերից գցել է դեմոկրատ ընդդիմախոսների վրա։ Նրան այլևս պետք չէ նաև վերահսկել Սենատի և Կոնգրեսի աշխատանքը։ Նոր կազմն այժմ կսկսի փորձել ինչ-որ բան անել երկրի ներսում, իսկ Թրամփին կմնա միայն այդ ամենը, ինչպես ընդունված է ասել, «վետոյի ենթարկել»։Թրամփն այդպես էլ արեց՝ մրցակցի հետ խաղում զիջեց։ Իրականում դեմոկրատներին անհրաժեշտ էր վերահսկողություն հաստատել պալատներից միայն մեկի նկատմամբ, ընդ որում՝ պարտադիր չէր մեծամասնություն ունենալ Սենատում։ Փորձագետը վստահ է` նրանք չպետք է «վերցնեին նահանգապետերին», քանի որ այժմ նրանք այնպիսի սարսափելի բան կանեն, որ երկու տարի անց՝ արդեն նախագահական ընտրությունների ժամանակ, հանրապետական թեկնածուն այլընտրանք կամ մրցակից պարզապես չի ունենա։Պետք է հասկանալ, որ ԱՄՆ-ի ներքին իրավիճակից հնարավոր չէ լավ ելք գտնել։ Դեմոկրատները ոչինչ չեն կարողանա անել՝ իրավիճակը շտկելու համար։ Պատահական չէ, որ Թրամփը մտել է Պարսից ծոց և սկսել այնտեղ ամեն բան քանդել։ Նրա նպատակը քաոս ստեղծելն է։ Նույնիսկ նրա թիմը չի հասկանում, թե նա ինչ է անում. նրանք ուզում են կոսմետիկ վերանորոգում իրականացնել, որպեսզի նախկինի պես լինի։ Բայց այստեղ նույնիսկ կապիտալ վերանորոգումը չի փրկի, պետք է ամեն բան քանդել ու զրոյից կառուցել։Եվրոպան որպես ուժային կենտրոն աշխարհաքաղաքական քարտեզի վրա գոյություն չունի, ԱՄՆ–ն էլ կհեռանա Արևելյան կիսագնդից և կբանակցի Ռուսաստանի հետԵվրոպան ամորֆ, մեռնող ճահիճ է։ Այն ղեկավարում են մարդիկ, ովքեր արդեն մի քանի ամիս շարունակ քննարկում են, ինտրիգներ են հրահրում, հարաբերություններ են պարզում ու որոշում, թե ով է իրենց անունից խոսելու Պուտինի հետ, այն դեպքում, երբ Ռուսաստանի նախագահը նրանց հետ քննարկելու ոչինչ չունի։ Շկոլնիկովը կարծում է, որ Ռուսաստանը եվրոպացիների հետ պայմանավորվելու մտադրություն չունի։Իրականում, Եվրոպան որպես աշխարհաքաղաքական ուժ այլևս գոյություն չունի աշխարհի քարտեզի վրա։ Հիմնական աշխարհաքաղաքական միտումն էլ այն է, որ Թրամփը մտադիր է կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ, հակամարտությունները տեղափոխել դեպի Հարավարևելյան Ասիա, ինչպես նաև շրջապատել կամ, պատկերավոր ասած՝ «ծուղակը քշել» Եվրոպային և Չինաստանին։Իսկ եվրոպացիների ուղեղը հերիքում է միայն նրա համար, որ վազեն դեմոկրատների մոտ և նրանց հետ ինչ–որ բան պայմանավորվեն։ Բայց Թրամփը չի կարող պարզապես վերցնել ու ասել, որ ԱՄՆ-ն հեռանում է Եվրոպայից, լուծարում է ՆԱՏՕ-ն և այլն։ Դրան նախապատրաստվել է պետք։ Այդ պատճառով էլ նա ցույց տվեց, որ Եվրոպան չի աջակցել Ամերիկային Պարսից ծոցում։ Հիմա եվրոպացիներն այնքան բան կասեն՝ հույսը դնելով դեմոկրատների վրա (ովքեր անկարող են որևէ բան անել), որ հեռանալու բազմաթիվ առիթներ կստեղծվեն։ԵՄ-ն Հայաստանից պահանջում է ամբողջությամբ խզել ՌԴ-ի հետ փոխհարաբերությունները. ԿռիլովԱկանատես ենք լինում նախորդ դարաշրջանի մայրամուտին, իսկ նորը դեռ նոր–նոր է ծիլ տալիսՌուսաստանցի փորձագետը վստահ է` այժմ շարժվում ենք դեպի տարածաշրջանային մեծ դաշինքների, այլ ոչ թե բազմաբևեռ աշխարհ, ինչպես շատերը սխալմամբ ենթադրում են։ Քայքայումը դեռ երկար կշարունակվի, և ոչ միայն մետրոպոլիան կբաժանվի մասերի, նոր կենտրոնների, այլև կիսաարվարձանը կփլուզվի։ Ռուսաստանը կլինի տարածաշրջանային մեծ դաշինքի կենտրոններից մեկը. առաջիկա տարիներին նա կիրականացնի այդ ծրագիրը։Փորձագետը նշում է, որ շուտով Ռուսաստանը կսկսի աստիճանաբար ընդլայնել իր ազդեցության գոտին՝ իր շուրջը տարածքներ «հավաքելով»։ Այն կընդլայնի իր ազդեցությունը տնտեսական և այլ միջոցներով, սակայն այդ տարածքները չի ներառի իր կազմում։ Եվ այս դեպքում ստացվում է այնպես, որ աշխարհագրությունը դատավճիռ է դառնում։ Չէ՞ որ ազդեցության գոտում են հայտնվում բոլոր մոտակա տարածաշրջանները՝ և՛ Արևելյան Եվրոպան, և՛ Բալկանները, և՛ նախկին Խորհրդային Միության զգալի մասը։ Դե, գուցե բացառությամբ Կենտրոնական Ասիայի, բայց դա էլ փաստ չէ։Ազդեցության տակ կընկնեն, թեկուզ այն պատճառով, որ մյուս աշխարհաքաղաքական կառույցները քանդված կլինեն։ Ըստ էության, գլոբալ կապը արդեն հիմա է խափանում տալիս։ Օրինակ՝ ծովային լոգիստիկայի արդյունավետությունը շուտով կնվազի. դա տեղի կունենա, երբ անօդաչու ծովային նավակների տեխնոլոգիաները տարածվեն ամբողջ աշխարհում։ Այդ ժամանակ ցանկացած ափից 300–400 կիլոմետր հեռավորության վրա նավարկությունն անհնար կդառնա, նկարագրում է փորձագետը։Շկոլնիկովի խոսքով՝ մոտ 15 երկիր կարծում է, որ արժանի է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղ ունենալուն (ընդ որում վետոյի իրավունքով): Եվս 50 երկիր վստահ է, որ իրենց տեղն այնտեղ է: Մնացած բոլորը ընդհանրապես կարծում են, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ չպետք է լինի, և ամեն ինչ պետք է որոշվի ՄԱԿ-ի ասամբլեայում քվեարկությամբ։ Համաձայնության հասնելն անհնար է, դրան գումարած տնտեսական փլուզումը, համընդհանուր սոցիալ-տնտեսական աղետը…«Ականատես ենք լինում նախորդ դարաշրջանի մայրամուտին, իսկ նորը դեռ նոր–նոր է ծիլ տալիս…», – եզրափակում է Շկոլնիկովը՝ հավելելով, որ նույն Ամերիկան բոլորին դուրս է մղում Արևմտյան կիսագնդից, ծրագրելով այնտեղ (Ավստրալիայի հետ միասին) փակվել՝ ահա և նոր տարածաշրջանային մեծ դաշինքը։ԱՄՆ–ն կարող է ամիսներով դուրս մնալ մեծ խաղից. Գեորգի Ասատրյան
ամն
2026
Արման Վանեսքեհյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/112/83/1128324_322:0:1387:1065_100x100_80_0_0_eba6c068ec4170c230c1b70d8278f76d.jpg.webp
Արման Վանեսքեհյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/112/83/1128324_322:0:1387:1065_100x100_80_0_0_eba6c068ec4170c230c1b70d8278f76d.jpg.webp
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/08/13/105906571_114:0:1138:768_1920x0_80_0_0_0c7fa72f47bcc13fd9308e7fa573e87f.jpg.webp
Արման Վանեսքեհյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/112/83/1128324_322:0:1387:1065_100x100_80_0_0_eba6c068ec4170c230c1b70d8278f76d.jpg.webp
աշխարհ, ամն, ռուսաստան, տարածաշրջան , վլադիմիր պուտին, դոնալդ թրամփ
աշխարհ, ամն, ռուսաստան, տարածաշրջան , վլադիմիր պուտին, դոնալդ թրամփ
Մենք գնում ենք ոչ թե բազմաբևեռ աշխարհի ճանապարհով, այլ դեպի տարածաշրջանային մեծ դաշինքների։ Եվ քանի որ աշխարհագրությունը դատավճիռ է, շուտով կտեսնենք այդ նոր աշխարհի ուրվագծերը, պնդում է ռուսաստանցի գեոստրատեգ Անդրեյ Շկոլնիկովը։
Շուտով ոչ միայն մետրոպոլիան (ԱՄՆ-ն) կբաժանվի մասերի` վերածվելով նոր կենտրոնների, այլև կիսածայրամասը կտրոհվի։ Ռուսաստանը հանդես կգա որպես խոշոր տարածաշրջանային դաշինքի կենտրոններից մեկը։ Առաջիկա տարիներին նա իր շուրջը տարածքներ «կհավաքի»՝ ոչ թե իր կազմում ինտեգրելով, այլ տնտեսապես և այլ միջոցներով իր ազդեցության գոտի ներքաշելով, Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում Արման Վանեսքեհյանի «Իրականում» նախագծին տված հարցազրույցի ժամանակ ասել է փորձագետ Անդրեյ Շկոլնիկովը։
Թրամփը միտումնավոր զիջեց, նախագահական ընտրություններում կհաղթի հանրապետական թեկնածուն
Շկոլնիկովի խոսքով` ամերիկյան ներքաղաքական դաշտում ներկայումս կատարվողը բոլորովին բնորոշ չէ Միացյալ Նահանգներին՝ այն նույն երկկուսակցական հավասարակշռությամբ, երբ նախագահը պետք է անպայման ինչ-որ բան անի, ինչ-որ մեկի հետ որևէ բան պայմանավորվի և այլն։ Այսուհետ Թրամփը կարիք չունի որևէ մեկի հետ պայմանավորվելու. նա արդեն արել է այն ամենը, ինչ իսկզբանե ծրագրել էր։
Փորձագետը պնդում է, որ Թրամփը քանդող է. նա արդեն գործարկել է քանդման իր մեխանիզմը, և այսուհետ նա Ամերիկայի ներսում լուծելու խնդիրներ չունի։ Նա որևէ քայլ չի ձեռնարկի, քանի որ ներքին աճող խնդիրների բեռն արդեն իր ուսերից գցել է դեմոկրատ ընդդիմախոսների վրա։ Նրան այլևս պետք չէ նաև վերահսկել Սենատի և Կոնգրեսի աշխատանքը։ Նոր կազմն այժմ կսկսի փորձել ինչ-որ բան անել երկրի ներսում, իսկ Թրամփին կմնա միայն այդ ամենը, ինչպես ընդունված է ասել, «վետոյի ենթարկել»։
«Դեմոկրատներն այժմ ստիպված են լինելու կատարել իրենց նախընտրական խոստումները. նրանք կփորձեն գումար հատկացնել միգրանտների համար, իսկ Թրամփը` պայման կդնի. նախ` սովորական ամերիկացիների համար։ Իսկ գումար չկա ո՛չ մեկի, ո՛չ էլ մյուսի համար։ Արդյունքում տպավորություն կստեղծվի, թե Թրամփը փորձում է լավ բան անել, բայց դեմոկրատները դա թույլ չեն տալիս: Այսինքն` Թրամփի ռազմավարությունը հետևյալն է` տուր հակառակորդին այն, ինչ նա պահանջել է, որպեսզի նրա համար հետո ավելի վատ լինի»,- բացատրում է Շկոլնիկովը:
Թրամփն այդպես էլ արեց՝ մրցակցի հետ խաղում զիջեց։ Իրականում դեմոկրատներին անհրաժեշտ էր վերահսկողություն հաստատել պալատներից միայն մեկի նկատմամբ, ընդ որում՝ պարտադիր չէր մեծամասնություն ունենալ Սենատում։ Փորձագետը վստահ է` նրանք չպետք է «վերցնեին նահանգապետերին», քանի որ այժմ նրանք այնպիսի սարսափելի բան կանեն, որ երկու տարի անց՝ արդեն նախագահական ընտրությունների ժամանակ, հանրապետական թեկնածուն այլընտրանք կամ մրցակից պարզապես չի ունենա։
Պետք է հասկանալ, որ ԱՄՆ-ի ներքին իրավիճակից հնարավոր չէ լավ ելք գտնել։ Դեմոկրատները ոչինչ չեն կարողանա անել՝ իրավիճակը շտկելու համար։ Պատահական չէ, որ Թրամփը մտել է Պարսից ծոց և սկսել այնտեղ ամեն բան քանդել։ Նրա նպատակը քաոս ստեղծելն է։ Նույնիսկ նրա թիմը չի հասկանում, թե նա ինչ է անում. նրանք ուզում են կոսմետիկ վերանորոգում իրականացնել, որպեսզի նախկինի պես լինի։ Բայց այստեղ նույնիսկ կապիտալ վերանորոգումը չի փրկի, պետք է ամեն բան քանդել ու զրոյից կառուցել։
Եվրոպան որպես ուժային կենտրոն աշխարհաքաղաքական քարտեզի վրա գոյություն չունի, ԱՄՆ–ն էլ կհեռանա Արևելյան կիսագնդից և կբանակցի Ռուսաստանի հետ
Եվրոպան ամորֆ, մեռնող ճահիճ է։ Այն ղեկավարում են մարդիկ, ովքեր արդեն մի քանի ամիս շարունակ քննարկում են, ինտրիգներ են հրահրում, հարաբերություններ են պարզում ու որոշում, թե ով է իրենց անունից խոսելու Պուտինի հետ, այն դեպքում, երբ Ռուսաստանի նախագահը նրանց հետ քննարկելու ոչինչ չունի։ Շկոլնիկովը կարծում է, որ Ռուսաստանը եվրոպացիների հետ պայմանավորվելու մտադրություն չունի։
Իրականում, Եվրոպան որպես աշխարհաքաղաքական ուժ այլևս գոյություն չունի աշխարհի քարտեզի վրա։ Հիմնական աշխարհաքաղաքական միտումն էլ այն է, որ Թրամփը մտադիր է կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ, հակամարտությունները տեղափոխել դեպի Հարավարևելյան Ասիա, ինչպես նաև շրջապատել կամ, պատկերավոր ասած՝ «ծուղակը քշել» Եվրոպային և Չինաստանին։
Շատ կոնկրետ նպատակ է ուրվագծվում. փորձագետը նշում է` ԱՄՆ–ն հեռանում է Արևելյան կիսագնդից, Եվրոպայից, լքում այն: Ռուսաստանն ու ԱՄՆ–ն այժմ արդեն պետք է համաձայնության գան մի շարք գլոբալ հարցերի շուրջ: Մոսկվան և Վաշինգտոնը բանակցություններ են վարում և փորձում են լուծել Չինաստանի, Հյուսիսային ծովային ճանապարհի և դոլարային հաշվարկային համակարգի հետ կապված խնդիրները: Եվ ուկրաինական հարցն այս ցանկում հետին պլան է մղվում, զուտ ֆոն է դառնում:
Իսկ եվրոպացիների ուղեղը հերիքում է միայն նրա համար, որ վազեն դեմոկրատների մոտ և նրանց հետ ինչ–որ բան պայմանավորվեն։ Բայց Թրամփը չի կարող պարզապես վերցնել ու ասել, որ ԱՄՆ-ն հեռանում է Եվրոպայից, լուծարում է ՆԱՏՕ-ն և այլն։ Դրան նախապատրաստվել է պետք։ Այդ պատճառով էլ նա ցույց տվեց, որ Եվրոպան չի աջակցել Ամերիկային Պարսից ծոցում։ Հիմա եվրոպացիներն այնքան բան կասեն՝ հույսը դնելով դեմոկրատների վրա (ովքեր անկարող են որևէ բան անել), որ հեռանալու բազմաթիվ առիթներ կստեղծվեն։
Ականատես ենք լինում նախորդ դարաշրջանի մայրամուտին, իսկ նորը դեռ նոր–նոր է ծիլ տալիս
Ռուսաստանցի փորձագետը վստահ է` այժմ շարժվում ենք դեպի տարածաշրջանային մեծ դաշինքների, այլ ոչ թե բազմաբևեռ աշխարհ, ինչպես շատերը սխալմամբ ենթադրում են։ Քայքայումը դեռ երկար կշարունակվի, և ոչ միայն մետրոպոլիան կբաժանվի մասերի, նոր կենտրոնների, այլև կիսաարվարձանը կփլուզվի։ Ռուսաստանը կլինի տարածաշրջանային մեծ դաշինքի կենտրոններից մեկը. առաջիկա տարիներին նա կիրականացնի այդ ծրագիրը։
Փորձագետը նշում է, որ շուտով Ռուսաստանը կսկսի աստիճանաբար ընդլայնել իր ազդեցության գոտին՝ իր շուրջը տարածքներ «հավաքելով»։ Այն կընդլայնի իր ազդեցությունը տնտեսական և այլ միջոցներով, սակայն այդ տարածքները չի ներառի իր կազմում։ Եվ այս դեպքում ստացվում է այնպես, որ աշխարհագրությունը դատավճիռ է դառնում։ Չէ՞ որ ազդեցության գոտում են հայտնվում բոլոր մոտակա տարածաշրջանները՝ և՛ Արևելյան Եվրոպան, և՛ Բալկանները, և՛ նախկին Խորհրդային Միության զգալի մասը։ Դե, գուցե բացառությամբ Կենտրոնական Ասիայի, բայց դա էլ փաստ չէ։
Ազդեցության տակ կընկնեն, թեկուզ այն պատճառով, որ մյուս աշխարհաքաղաքական կառույցները քանդված կլինեն։ Ըստ էության, գլոբալ կապը արդեն հիմա է խափանում տալիս։ Օրինակ՝ ծովային լոգիստիկայի արդյունավետությունը շուտով կնվազի. դա տեղի կունենա, երբ անօդաչու ծովային նավակների տեխնոլոգիաները տարածվեն ամբողջ աշխարհում։ Այդ ժամանակ ցանկացած ափից 300–400 կիլոմետր հեռավորության վրա նավարկությունն անհնար կդառնա, նկարագրում է փորձագետը։
«Կրկնեմ` մենք շարժվում ենք դեպի տարածաշրջանային մեծ դաշինքների աշխարհ և 30-ականների սկզբին արդեն կտեսնենք դրա ուրվագծերը: Բազմաբևեռ աշխարհի տրամաբանությունը երկար չի տևի: Մենք դեռ միաբևեռ կամ բազմաբևեռ աշխարհի պատրանք ունենք: Մի փոքր էլ ու միաբևեռ աշխարհը լիովին կվերանա, կձևավորվի բազմաբևեռ և տարածաշրջանային մեծ դաշինքների աշխարհ: Բայց բազմաբևեռ աշխարհը անկայուն է, մեզ չի հաջողվի պահպանել այն։ Դա նման է բազմաբնակարանային մեծ շենքում բոլոր հարցերի շուրջ համաձայնության գալուն», – ասում է նա։
Շկոլնիկովի խոսքով՝ մոտ 15 երկիր կարծում է, որ արժանի է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղ ունենալուն (ընդ որում վետոյի իրավունքով): Եվս 50 երկիր վստահ է, որ իրենց տեղն այնտեղ է: Մնացած բոլորը ընդհանրապես կարծում են, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ չպետք է լինի, և ամեն ինչ պետք է որոշվի ՄԱԿ-ի ասամբլեայում քվեարկությամբ։ Համաձայնության հասնելն անհնար է, դրան գումարած տնտեսական փլուզումը, համընդհանուր սոցիալ-տնտեսական աղետը…
«Ականատես ենք լինում նախորդ դարաշրջանի մայրամուտին, իսկ նորը դեռ նոր–նոր է ծիլ տալիս…», – եզրափակում է Շկոլնիկովը՝ հավելելով, որ նույն Ամերիկան բոլորին դուրս է մղում Արևմտյան կիսագնդից, ծրագրելով այնտեղ (Ավստրալիայի հետ միասին) փակվել՝ ահա և նոր տարածաշրջանային մեծ դաշինքը։