Ռուսաստանն ու Վրաստանը մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերել. ՌԴ ԱԳՆ

Բաժանորդագրվել

Ռուսաստանի և Վրաստանի միջև շփումները հատուկ ներկայացուցիչների մակարդակով ընդհատվել էին 2024 թվականի գարնանը։

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանն ու Վրաստանը մի շարք գործնական պայմանավորվածություններ են ձեռք բերել 2 երկրների միջև վերսկսված ուղիղ երկխոսության շրջանակում: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն՝ ամփոփելով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինի և Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ կապերի գծով հատուկ ներկայացուցիչ Գեորգի Զուրաբաշվիլիի հանդիպման արդյունքները։

«Տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում երկկողմ փոխգործակցության արդիական հարցերի շուրջ՝ շեշտը դնելով առևտրատնտեսական և մշակութային-մարդասիրական համագործակցության վրա։ Ձեռք են բերվել մի շարք գործնական պայմանավորվածություններ», – նշել է գերատեսչությունը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Վրաստանի միջև շփումները հատուկ ներկայացուցիչների մակարդակով ընդհատվել էին 2024 թվականի գարնանը։

Leave a comment