Երևանում պարեկները տերմինալը թալանելու պահին հետապնդել ու վնասազերծել են ենթադրյալ գողին․ Shamshyan

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պետի տեղակալ, Պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Գևորգ Զաքարյանը ՊԾ Երևան քաղաքի գնդի ու մարզային գումարտակների հրամանատարներին է փոխանցել ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հանձնարարականը, որ պարեկները ծառայությունը պետք է կատարեն նաև բնակելի տարածքների բակային հատվածներում նամանավանդ գիշերային ժամերին, ինչը նաև հանցագործությունների կանխման ու նախականմխման վառ օրինակ կարող է դառնալ։

Նոյեմբերի 12-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները ժամը 05:00-ի սահմաններում իրենց ծառայողական ավտոմեքենայինլուսային փարոսիկներն անջատած վիճակում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ծառայություն կատարելիս են լինում, երբ նկատում են, որ Սեբաստիա 28 հասցեի մոտ մի քաղաքացի փորձում է վճարային տերմինալը գողանալ

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները մոտենում են նշված անձնավորությանը, ով պարզվում է՝ արդեն կտրելու եղանակով բացել էր վճարային տերմինալը, սակայն նկատելով պարեկներին, դիմում է փախուստի։

Բարեբախտաբար, նա չի կարողանում պարեկների տեսադաշտից անհետանալ ու պարեկները, հետապնդելով նրան, կարողանում են վնասազերծել, ապա գողություն կատարելու կասկածանքով ձերբակալում և տեղափոխում են համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժին։

Պարզվել է, որ բերման ենթարկվածը Երևանի բնակիչ 21-ամյա Մեսրոպ Հ․-ն է, ում մոտ արդեն ոստիկանությունում հայտնաբերվում է էլեկտրական հղկման սարք՝ իր մարտկոցով, լիցքավորման սարք, հղկման սկավառակ և երկաթե ձող (կլյուչ)։ Դեպքի փաստով անձնական ունեցվածքի գողության վերաբերյալ փաստաթղթեր են կազմվել, որոնք Մեսրոպ Հ հետ ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին։

 

Leave a comment