Իլոն Մասկը մտադիր է ավելացնել Tesla-ի՝ Շանհայում գտնվող գործարանում արտադրության ծավալները

Ամերիկյան Tesla ընկերությունը կշարունակի ավելացնել Շանհայում գտնվող իր գործարանի արտադրական ծավալները։ Այս մասին հայտարարել է ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Իլոն Մասկը՝ Չինաստանի միջազգային առևտրի զարգացման աջակցության կոմիտեի ղեկավար Ժեն Հունբինի հետ հանդիպման ժամանակ։

Հունվար-հոկտեմբեր ամիսներին Tesla-ի՝ Շանհայում գտնվող գործարանի արտադրական գծից դուրս է եկել Model 3 և Model Y մոդելների շուրջ 810.9 հազար էլեկտրամեքենա, ինչը 21.4%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Արտահանումն աճել է երկու անգամ՝ հասնելով գրեթե 421 հազար ավտոմեքենայի։

Ներկայումս գործարանի արտադրական հզորությունը տարեկան գերազանցում է 950 հազար էլեկտրամեքենան։ Հավաքման ընթացքում օգտագործվող բաղադրիչների 98%-ը ձեռք է բերվում Չինաստանում։ Գործարանի արտադրանքն արտահանվում է, այդ թվում՝ եվրոպական երկրներ, ինչպես նաև Հարավային Կորեա և Ավստրալիա։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

Leave a comment