Մինչև դեկտեմբերի 22-ը ցերեկվա տևողությունը ՀՀ-ում կկրճատվի ևս մոտ 33 րոպեով (PAN.am)

Նոյեմբերի 19-ից մինչև դեկտեմբերի 22-ը ցերեկվա տևողությունը կնվազի ևս մոտ 33 րոպեով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Նոյեմբերի 19-ի դրությամբ Հայաստանում ցերեկվա տևողությունը կազմում է 9 ժամ 51 րոպե՝ հունիսի 21-ի համեմատ նվազելով 5 ժամ 11 րոպեով։

Հունիսի 21-ին օրվա լուսավոր հատվածը տևել է 15 ժամ 02 րոպե:

Leave a comment