Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է Երևանի Տիգրան Մեծի 37/1 հասցեում գործող «Սիթի» ՍՊ ընկերության հացի արտադրամասի գործունեությունը։ Ստուգման ընթացքում պարզվել է, որ արտադրամասի պատերն ու առաստաղը չեն համապատասխանել սահմանված պահանջներին, մասնավորապես՝ չեն ապահովվել կեղտի կուտակման, բորբոսի առաջացման և մասնիկների թափվելու կանխարգելման պայմանները։ Արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև արձանագրված խախտումների վերացումը։
ՍԱՏՄ-ի հաղորդագրությունը՝ ստորև․
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «ՍԻԹԻ» ՍՊ ընկերության՝ ք. Երևան, Տիգրան Մեծի 37/1 հասցեում գործող հացի արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները, մասնավորապես՝
– արտադրական շինության պատերը չեն ունեցել հարթ մակերես և չեն պահվել նորոգ վիճակում,
– առաստաղը չի ունեցել հարթ մակերես, չի կանխարգելվել կեղտի կուտակումը, անցանկալի բորբոսների առաջացումը և մասնիկների թափվելու հավանականությունը։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը: