Պատվիրակություն կգործուղվի Թուրքմենստան

Պատվիրակություն կգործուղվի Թուրքմենստան

2026 թվականի նոյեմբերի 23-26-ը Հայաստանից Թուրքմենստան (Աշգաբաթ) կգործուղվի պատվիրակություն՝ Հայաստանի Հանրապետության եւ Թուրքմենստանի միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստին մասնակցելու նպատակով։ Այս մասին որոշում է ստորագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Պատվիրակության կազմում ընդգրկվելու է նաեւ Թուրքմենստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանը։

3. Պատվիրակության անդամներ Դավիթ Խուդաթյանի, Դավիթ Իվանյանի, Նարեկ Ապիտոնյանի եւ Լիլիթ Սարոյանի Թուրքմենստան գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ գիշերավարձը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը կատարվելու են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, Մնացական Սաֆարյանինը և Լուսինե Հակոբյանինը՝ Արտաքին գործերի եւ միջազգային առևտրի նախարարությանը, Ժակ Հակոբյանինը՝ Էկոնոմիկայի նախարարությանը, Անգելինա Հովհաննիսյանինը՝ ԿԳՄՍ-ին, Սևակ Քարամյանինը՝ վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին:

Ի դեպ, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնելու է Թուրքմենստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը։

Leave a comment