Միացյալ Նահանգները մտադիր է Կիեւի և Եվրոպայի հետ համաձայնեցնել միասնական դիրքորոշում՝ Ուկրաինայում տևական խաղաղության հիմնական պայմանների վերաբերյալ․ հայտնել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ջարեդ Քուշները X սոցիալական հարթակում։
«Այս այցի ընթացքում մեր առաջնահերթություններն են՝ է՛լ ավելի սերտ համակարգում ապահովել Ուկրաինայի և Եվրոպայի հետ, աշխատել տևական խաղաղության հիմնական տարրերի շուրջ միասնական դիրքորոշման ձևավորման ուղղությամբ, ինչպես նաև համատեղ մշակել օրակարգ և առաջարկել ձևաչափ՝ բազմակողմ բանակցությունների հաջորդ փուլի համար», – գրել է Քուշները։
Դեսպանորդի խոսքով՝ ինքը և Սթիվ Վիտկոֆֆը կմեկնեն Բեռլին՝ Վլադիմիր Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հետ Ուկրաինայի հարցով կարգավորման շուրջ քննարկումներ անցկացնելու համար։