«Խոսրովի անտառ» պետական արգելոցում տեղադրված ֆոտոթակարդները հերթական անգամ կովկասյան ընձառյուծ են ֆիքսել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը:
«Կովկասյան ընձառյուծի և նրա ապրելավայրերի պահպանությունը մեր երկրի կենսաբազմազանության պաշտպանության կարևոր մասն է։
Շնորհակալ եմ արգելոցի աշխատակիցներին, միջազգային գործընկերներին, որոնք ամեն օր հոգ են տանում «Խոսրովի անտառի» և նրա կենդանական աշխարհի պահպանության մասին»,- գրել է նախարարը։