90-ականներին անհետ կորածների հարցով մինչ օրս առաջընթաց չկա․ ԿԽՄԿ պաշտոնյա

https://arm.sputniknews.ru/20261119/90-akannerin-anhet-kvoratsneri-harcvov-minch-ors-arajyntac-chka-kkhmk-pashtvonja-109537666.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/09/16/66317761_154:0:1578:1068_1920x0_80_0_0_7deb9e84320cf3c9a08edb90a8da8608.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

անհետ կորած, հայ գերիներ, անհետ կորածներ, արցախյան պատերազմ

անհետ կորած, հայ գերիներ, անհետ կորածներ, արցախյան պատերազմ

Բաժանորդագրվել

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանն ու Ադրբեջանը մտադիր են մեկմեկու ճանապարհային քարտեզներ փոխանցել։

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. 90-ականների Արցախյան պատերազմի հետևանքով անհետ կորածների հարցով մինչ օրս առաջընթաց չկա։ Այսօր Երևանում լրագրողների հետ զրույցում ասել է ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության ղեկավար Դափնե Մարեն։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ հայկական կողմից այս պահին անհետ կորած է համարվում շուրջ 1000 անձ, որոնցից շուրջ 800-ը՝ 90-ականների պատերազմի հետևանքով։

«Այս ընթացքում, երբ սկսվում է գործընթաց ճակատագրերի պարզաբանման ուղղությամբ, մենք հույս ունենք, որ կունենանք որոշակի քայլեր, որոնք կբերեն, ի վերջո, պարզաբանման»,- լրագրողների հետ զրույցում ասել է Մարեն։

Ինչ վերաբերում է այն հարցին, որ բազմաթիվ հարազատներ պնդում են, թե այս կամ այն անձը գերի է Ադրբեջանում, Մարեն նշեց՝ ԿԽՄԿ-ն ցանկացած դեպքում անձին դիտարկում է որպես անհետ կորած և աշխատանքներ տանում նրա ճակատագրի պարզաբանման ուղղությամբ՝ չքննարկելով անհետացման պատճառները։

«Մենք գրանցում ենք մարդու անհետացման հետ կապված բոլոր հանգամանքները, սակայն մեզ համար բոլոր այդ անձինք հավասարաչափ անհետ կորած դեպքեր են համարվում, և բնականաբար մենք բոլոր այդ դեպքերին անդրադառնում ենք հավասարապես»,- նշեց Մարեն։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ մեկնելու է Ադրբեջան։ Նա նաև հայտնեց, որ Հաջիևի հետ արդեն քննարկել է անհետ կորած անձանց խնդիրը։

Leave a comment