Քաղաքականություն
19.11.2026 | 13:14
«Ես ոչ մի բան չեմ բացառում․ վարչապետից մինչև թաղապետի պաշտոն կարող եմ զբաղեցնել, մենակ Կաթողիկոսը բացառեք»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով քաղաքապետի պաշտոնին հավակնելու վերաբերյալ հարցադրումներին։
Նա հերքեց Տիգրան Ավինյանի դեմ որևէ գործողություն անելու լուրերը՝ ընդգծելով, որ «Ավինյանի ոտքի տակը ոչ մեկը չի փորում»։ Սիմոնյանը ընդգծեց, որ դեռ 2018 թվականի հեղափոխությունից հետո ինքը Երևանի ավագանու անդամ էր և ցանկություն ուներ քաղաքապետ դառնալ, սակայն այն ժամանակ թեկնածու առաջադրվեց Հայկ Մարությանը։
«Վարչապետից մինչև թաղապետ որևիցե պաշտոն ես չեմ բացառում, ինչպես նաև չեմ բացառում, որ ինչ-որ պահի քաղաքականությամբ չզբաղվեմ, որովհետև այդ ցանկությունը իմ մեջ շատ մեծ է»,- ասաց նա։
Սիմոնյանը պնդեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում առաջիկա ընտրություններում թեկնածուների վերաբերյալ նման քննարկում այս պահին չկա․ «Երբ ժամանակը գա, վարչությունը կքննարկի և որոշում կկայացնի»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան