Ֆուտբոլի Ռուսաստանի հավաքականը չի մասնակցի նաև 2028թ. Եվրոպայի առաջնությանը, հաղորդում է Ria.ru-ն:
Դա հայտնի է դարձել ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Թեոդոր Թեոդորիդիսի նամակից, որը նա ուղարկել է կազմակերպության անդամներին։ Վալերի Կարպինի գլխավորած թիմը չկա Եվրո-2028-ի որակավորման մրցաշարի մասնակիցների ցանկում:
Եվրո-2028-ի որակավորման մրցաշարին կմասնակցեն 54 հավաքականներ, որոնք կբաժանվեն 12 խմբերի՝ յուրաքանչյուրում չորս կամ հինգ թիմ։ Հանդիպումները կանցկացվեն 2027 թվականի մարտից մինչև նոյեմբեր։ Ընտրական փուլի վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 6-ին Հյուսիսային Իռլանդիայի մայրաքաղաք Բելֆաստում:
2022 թվականի փետրվարի 28-ից ի վեր ռուսական ակումբներն ու ազգային հավաքականները անորոշ ժամանակով հեռացվել են ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի մրցաշարերից՝ Ուկրաինայում անցկացվող ռազմական գործողությունների պատճառով։ Ռուսաստանի հավաքականը բաց է թողել 2022 ու 2026 թվականների աշխարհի առաջնություննները և Եվրո-2024-ը:
Դավիթ Եղիազարյան