Չինաստանում մեկնարկել է Թրամփի, Պուտինի և Սի Ցզինպինի եռակողմ հանդիպումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

19.11.2026 | 12:57

Չինաստանի Շենժեն քաղաքում՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի շրջանակում, մեկնարկել է Չինաստանի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ գագաթնաժողովը, հայտնում են ռուսական լրատվական գործակալությունները, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Հանդիպման օրակարգը նախապես չի հրապարակվել՝ մասնակիցների տարբեր առաջնահերթությունների պատճառով։

Ավելի վաղ երեք առաջնորդները միմյանց հետ երկկողմ հանդիպումներ էին անցկացրել։ Հինգշաբթի կայացած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի զրույցի արդյունքներով՝ ամերիկացի նախագահը հայտարարել է, որ, իր կարծիքով, Ռուսաստանն ու Ուկրաինան կցանկանային տեսնել հակամարտության ավարտը՝ հաշվի առնելով երկու կողմերի մեծ կորուստները։

ՌԴ նախագահի խորհրդական Յուրի Ուշակովի խոսքով էլ՝ Ուկրաինայում պատերազմը Պուտինի և Թրամփի հանդիպման գլխավոր թեման է եղել։ Ինքը՝ Պուտինը, Թրամփի հետ հանդիպման վերաբերյալ մեկնաբանություններ չի արել։

Սիի, Թրամփի և Պուտինի եռակողմ հանդիպումն անցկացվում է առաջին անգամ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment