Հանրապետության տարածքում նոյեմբերի 19-ի ցերեկը, 20-ի գիշերը, 22-ին, 23-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։ Նոյեմբերի 22-ի ցերեկը առանձին շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվ։ Նոյեմբերի 20-ի ցերեկը, 21-ի գիշերը, 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հարավ- արևմտյան՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 19-21-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևանում նոյեմբերի 19-ի և 21-ի ցերեկային ժամերին, ինչպես նաև 22-ին պարբերաբար անձրև կտեղա։ Նոյեմբերի 20-ի ցերեկը, 21-ի գիշերն ու 23-ի ցերեկը տեղումներ չեն սպասվում։ Նոյեմբերի 19-ին մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +10…+12, իսկ երեկոյան՝ +9…+11 աստիճանի։