Բռնցքամարտի Մ-23 ԵԱ. Վաղարշակ Քեյանը և Դավիթ Սիմոնյանը մեկնարկել են հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երկու հայ բռնցքամարտիկներ հաղթանակով են մեկնարկել Խորվաթիայում ընթացող Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը։

Դավիթ Սիմոնյանը (90 կգ) բացահայտ առավելությամբ հաղթել է թուրք Մուհամեդ Ֆուրկանին։ Հայ բռնցքամարտիկը հենց սկզբից մեծ առավելություն է ունեցել, իսկ 3-րդ ռաունդում նրա հարվածից հետո մրցավարը հաշիվ է բացել ու դադարեցրել մենամարտը` հաղթանակը շնորհելով Դավիթ Սիմոնյանին:

Եվրոպայի երիտասարդական չեմպիոնը Վաղարշակ Քեյանը (55 կգ) 4։0 հաշվով վստահ հաղթանակ է տարել շվեդ Ջոշուա Մուինդաի նկատմամբ:

Հայաստանի Մ-23 հավաքականը Եվրոպայի առաջնությանը մասնակցում է 9 բռնցքամարտիկով:

Leave a comment