https://arm.sputniknews.ru/20261119/ukrainakan-anodachunery-tatarstanum-navtajin-rezervuarneri-en-harvatsel-109514838.html
Ուկրաինական անօդաչուները Թաթարստանում նավթային ռեզերվուարների են հարվածել
Ուկրաինական անօդաչուները Թաթարստանում նավթային ռեզերվուարների են հարվածել
Sputnik Արմենիա
Հրդեհաշիջման ավտոմատ համակարգի շնորհիվ հաջողվել է կանխել խոշոր հրդեհը։ 19.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-19T10:58+0400
2026-11-19T10:58+0400
2026-11-19T11:00+0400
ուկրաինա
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
ռուսաստան
պատերազմ
նավթ
անօդաչու թռչող սարք (աթս)
https://cdn.am.imgsputniknews.ru/img/2352/56/23525641_0:160:3073:1888_1920x0_80_0_0_5628ef05224968ed65d00497f75fd133.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Ուկրաինական անօդաչուները Թաթարստանում նավթային ռեզերվուարներ են գրոհել՝ հարձակման ընթացքում քաղաքացիական մի քանի օբյեկտ է վնասվել։ Այս մասին հայտնել է հանրապետության ղեկավարի մամուլի ծառայությունը։Մամուլի ծառայության տվյալներով՝ հրդեհաշիջման ավտոմատ համակարգի և անվտանգության ծառայությունների արագ գործողությունների շնորհիվ հնարավոր է եղել կանխել խոշոր հրդեհի առաջացումը։Թաթարստանի Ռաիսա մամուլի ծառայության տվյալներով՝ զոհեր և տուժածներ չկան։Ավելի վաղ հայտնել էինք, որ Ղրիմի կամուրջը կրկին հարձակման է ենթարկվել։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/2352/56/23525641_170:0:2901:2048_1920x0_80_0_0_e141da0d38fed7a7d0ba0c0c46d19f2e.jpg.webp
ուկրաինա, ռուսաստան, պատերազմ, նավթ, անօդաչու թռչող սարք (աթս)
ուկրաինա, ռուսաստան, պատերազմ, նավթ, անօդաչու թռչող սարք (աթս)
Հրդեհաշիջման ավտոմատ համակարգի շնորհիվ հաջողվել է կանխել խոշոր հրդեհը։
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Ուկրաինական անօդաչուները Թաթարստանում նավթային ռեզերվուարներ են գրոհել՝ հարձակման ընթացքում քաղաքացիական մի քանի օբյեկտ է վնասվել։ Այս մասին հայտնել է հանրապետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
Մամուլի ծառայության տվյալներով՝ հրդեհաշիջման ավտոմատ համակարգի և անվտանգության ծառայությունների արագ գործողությունների շնորհիվ հնարավոր է եղել կանխել խոշոր հրդեհի առաջացումը։
Թաթարստանի Ռաիսա մամուլի ծառայության տվյալներով՝ զոհեր և տուժածներ չկան։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ղրիմի կամուրջը կրկին հարձակման է ենթարկվել։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։