Փաշինյանն ընդդիմությանն առաջարկել է գնալ նոր Սահմանադրության նախագծի հանրաքվեի՝ խոստանալով հրաժարական տալ, եթե ժողովուրդը մերժի այն. ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդդիմությանն առաջարկել է գնալ նոր Սահմանադրության նախագծի հանրաքվեի՝ խոստանալով հրաժարական տալ, եթե ժողովուրդը մերժի այն։
«Եթե ժողովուրդը այո կասի Սահմանադրությանը, ես ասում եմ, որ հաջորդ ընտրություններում չեմ լինի վարչապետի թեկնածու», – հայտարարել է Փաշինյանը կառավարության նիստում։
Նա ընդգծել է, որ եթե ընդդիմությունը հրաժարվի իրեն իշխանությունից հեռացնելու առաջարկված տարբերակներից, իշխանությունն ինքը կհեռացնի ընդդիմությանը։
«Երեք տարբերակ եմ դնում սեղանին, չորրորդ տարբերակը պարզապես գոյություն չունի», – նշել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ սա այնպիսի բանաձև է, որից հրաժարվելը քաղաքական մահ կլինի ընդդիմության համար։