Հայաստանը ՎԶԵԲ–ից 19,6 մլն եվրո վարկ կվերցնի սահմանային անցակետերն արդիականացնելու համար

https://arm.sputniknews.ru/20261119/hajastany-vzebic-196-mln-evrvo-vark-kvercni-sahmanajin-ancaketern-ardiakanacnelu-hamar-109523558.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/728/05/7280513_47:0:927:660_1920x0_80_0_0_a27a894393f798ca251ae69c8fd5ce36.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հհ կառավարություն

հհ կառավարություն

Բաժանորդագրվել

Վարկային միջոցները կտրամադրվեն երկու մասնաբաժնով։

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Հայաստանը նախատեսում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ) 19,6 մլն եվրոյի վարկ ներգրավել՝ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) սահմանային անցակետերն արդիականացնելու և նոր մաքսային լաբորատորիա ստեղծելու նպատակով։

Այս մասին նշված է վարկային համաձայնագրի ստորագրման նպատակահարմարության հիմնավորման մեջ, որն այսօր արժանացավ կառավարության հավանությանը։

Ծրագրով նախատեսվում է նաև 543 հազար եվրոյի տեխնիկական աջակցության դրամաշնորհ։

Ֆինասների նախարարության ծրագրի համաձայն` վարկային միջոցները կտրամադրվեն երկու մասնաբաժնով։ Առաջինը՝ 15,6 մլն եվրոն, կուղղվի սահմանային անցակետերի տեխնիկական վերազինմանը, իսկ երկրորդը՝ 4 մլն եվրոն, նոր մաքսային լաբորատորիայի ստեղծմանը։ Վերջինիս համար նախատեսված գումարը նախնական է և կհստակեցվի իրագործելիության ուսումնասիրությունից հետո։

Սահմանային անցակետերում նախատեսվում է տեղադրել ժամանակակից ռենտգեն սարքավորումներ, մաքսային հսկողության ձեռքի սարքեր, կշեռքներ և վերահսկողության այլ տեխնիկական միջոցներ։ Նոր մաքսային լաբորատորիան ևս, ըստ ծրագրի, կհագեցվի անհրաժեշտ սարքավորումներով։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է նաև կատարելագործել և թվայնացնել մաքսային ընթացակարգերը, վերանայել դրանց կազմակերպման գործընթացները և ներգրավել թվային տեխնոլոգիաների մասնագետի։

Կառավարության ծրագրով առանձին միջոցառումներ են նախատեսված սահմանային ենթակառուցվածքների՝ կլիմայական ռիսկերին դիմակայունությունը բարձրացնելու համար։ Մասնավորապես՝ կբարելավվեն ջրահեռացման և հեղեղումներից պաշտպանության համակարգերը, կգնահատվեն երկաթուղային ենթակառուցվածքների հնարավոր ռիսկերը, ինչպես նաև միջոցներ կձեռնարկվեն էլեկտրական տրանսպորտի լիցքավորման կայանների անվտանգությունն ապահովելու համար։

Ըստ հիմնավորման՝ ծրագրի երկու մասնաբաժիններից յուրաքանչյուրի իրականացումը նախատեսվում է ավարտել համապատասխան մեկնարկային ամսաթվից երեք տարվա ընթացքում։

Կառավարության գնահատմամբ՝ ծրագրի իրականացումը կնպաստի սահմանային վերահսկողության կարողությունների զարգացմանը, մաքսային ծառայությունների տեխնիկական հագեցվածության և մաքսային վարչարարության արդյունավետության բարձրացմանը։

Leave a comment