Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող մարմնամարզության միջազգային մրցումներում Հայաստանի ներկայացուցիչ Գրիշա Սարգսյանը դարձել է պատանիների բազմամարտի հաղթող՝ նվաճելով ոսկե մեդալ։
Հայաստանի մեծահասակների հավաքականի ներկայացուցիչ Ռոբերտ Գյուլումյանը ևս դարձել է բազմամարտի հաղթող՝ նվաճելով ոսկե մեդալ։
Ավելի վաղ Հայաստանի հավաքականը նույն մրցումներում թիմային հաշվարկով զբաղեցրել էր 2-րդ հորիզոնականը՝ նվաճելով արծաթե մեդալներ։
Հայաստանի թիմի կազմում հանդես են եկել Էրիկ Բաղդասարյանը, Ռոբերտ Գյուլումյան, Ռոմիկ Մելքոնյանը և Մարատ Հովհաննիսյանը։