«Տիգրան Ավինյանի ոտքի տակ որևիցե մեկը չի փորում»,- ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով Երևանի քաղաքապետի պաշտոնում իր առաջադրվելու հավանականությանը՝ ասել է ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը։
«նման խոսակցություններ ես տեսնում եմ, որ այնտեղից սկսվեցին, որ ես կիսվեցի տիկին Հակոբյանի տեսանյութով․․․
Ժամանակին ավագանու անդամ էի և ուզում էի քաղաքապետ դառնալ, ու այդպես մնացել է այդ պատմությունը՝ իմ հետ կապված»,- շարունակել է Սիմոնյանը՝ նշելով, որ որևէ պաշտոն չի բացառում։
«Վարչապետից մինչև թաղապետ որևիցե պաշտոն ես չեմ բացառում, մենակ կաթողիկոսը բացառեք, ինչպես նաև չեմ բացառում, որ ինչ-որ պահի, որի ցանկությունը իմ մեջ շատ մեծ ա, ես քաղաքականությամբ չեմ զբաղվի»,- հավելել է Սիմոնյանը։