Նազելի բաղդասարյանը ԱՊՀ պետությունների Միջխորհրդարանական վեհաժողովում ընտրվել է Իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը ԱՊՀ մասնակից պետությունների Միջխորհրդարանական վեհաժողովում ընտրվել է Իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։ Այդ մասին տեղեկանում ենք պատգամավորի Ֆեյսբուքի էջից։
«Շնորհակալ եմ գործընկերներին ցուցաբերած վստահության համար։
Կարևորում եմ Հայաստանի Հանրապետության ակտիվ և բովանդակային մասնակցությունը միջխորհրդարանական համագործակցության հարթակներում»,- նշված է գրառման մեջ։