Կտեսնենք, երբ ժամանակը գա, այ հաստլիկ տականք․ Ծառուկյանը կոշտ է պատասխանել Փիմբլեթին


Սպորտ

UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշի առաջատար Արման Ծառուկյանը կոշտ արձագանքել է բրիտանացի մարտիկ՝ Փեդի Փիմբլեթի հնչեցրած սպառնալիքներին։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am կայքից։


Ավելի վաղ Փիմբլեթը հայտարարել էր Ծառուկյանի հետ մենամարտելու ցանկության մասին՝ ասելով, որ նպատակ ունի «լռեցնել այդ փոքրիկ ապուշին»։


«Գործերն ավելի խոսուն են, քան բառերը, վախկո՛տ։ Կտեսնենք, երբ ժամանակը գա, այ հաստլիկ տականք», – գրել է Ծառուկյանը սոցիալական ցանցերում։

Հիշեցնենք, որ հունվարի 25-ին Լաս Վեգասում (ԱՄՆ) կայանալիք UFC 324 մրցաշարի շրջանակում Փեդի Փիմբլեթը մենամարտելու է ամերիկացի Ջասթին Գեյջիի հետ՝ UFC-ի թեթև քաշային կարգի ժամանակավոր չեմպիոնի տիտղոսի համար։


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝

Հետևեք մեզ նաև տելեգրամում՝

Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝

Leave a comment