Հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների համար ձեռք ենք բերել 12 նստատեղով ավտոբուս. Ավինյան

Հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների համար ձեռք ենք բերել 12 նստատեղով ավտոբուս. Ավինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոցի սաները տեղափոխվում են «Գազել» մակնիշի մեքենայով, որը հարմար չէ անվասալյակով տեղափոխվող աշակերտների համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

 

«Դպրոցի համար ձեռք ենք բերել FOTON ETOANO մակնիշի 12 նստատեղով ավտոբուս, որը հագեցած է անվասայլակների էլեկտրական բարձրացման համակարգով՝ ապահովելով հարմարավետ և անվտանգ տեղափոխություն։

 

Նոր ավտոբուսի տրամադրմամբ ևս մեկ քայլ ենք անում՝ երեխաների համար կրթության հասանելիությունն ու տեղաշարժման պայմանները բարելավելու ուղղությամբ»,-նշել է նա՝ հրապարակելով տեսանյութ։

Leave a comment