Եվրոպացիները փող չունեն ՀՀ–ի համար, նրանց գումարներն անգամ Կիևին չեն բավականացնում. Կեդմի

https://arm.sputniknews.ru/20261118/evrvopacinery-pvogh-chunen-hhi-hamar-nranc-gumarnern-angam-kievin-chen-bavakanacnum-kedmi-109484770.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Արման Վանեսքեհյան

https://cdn.am.imgsputniknews.ru/img/112/83/1128324_322:0:1387:1065_100x100_80_0_0_eba6c068ec4170c230c1b70d8278f76d.jpg.webp

Արման Վանեսքեհյան

https://cdn.am.imgsputniknews.ru/img/112/83/1128324_322:0:1387:1065_100x100_80_0_0_eba6c068ec4170c230c1b70d8278f76d.jpg.webp

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e5/09/0e/33272643_182:0:1382:900_1920x0_80_0_0_7808dd343d373f2ecee18a89a5fc0aff.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, եվրամիություն, ռուսաստան, չինաստան, ամն, վլադիմիր պուտին, սի ծինփին (չինաստանի նախագահ), դոնալդ թրամփ, ուկրաինա, յակով կեդմի, հեղինակներ

հայաստան, եվրամիություն, ռուսաստան, չինաստան, ամն, վլադիմիր պուտին, սի ծինփին (չինաստանի նախագահ), դոնալդ թրամփ, ուկրաինա, յակով կեդմի, հեղինակներ

Բաժանորդագրվել

ՀՀ տնտեսությունը Ռուսաստանից պոկելու համար եվրոպացիները պետք է տարեկան մոտ 10 միլիարդ եվրո սուբսիդիա տրամադրեն, սակայն այժմ ԵՄ-ի միջոցները չեն բավականացնում նույնիսկ Կիևին օգնելու համար։

Հարավային Կովկասում հատվում են երեք համաշխարհային տերությունների՝ Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի շահերը, և Շենչժենում կայանալիք Վլադիմիր Պուտին- Սի Ծինփին- Դոնալդ Թրամփ հանդիպումը կարող է դրական ազդել տարածաշրջանի վրա։ Արման Վանեսքեհյանի «Իրականում» հեղինակային նախագծի շրջանակում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Յակով Կեդմին։

«Նույնիսկ մեծ երկրները՝ Ռուսաստանը, ԱՄՆ–ն, Չինաստանը, այլևս չեն կարող գոյություն ունենալ համաշխարհային տիրույթից դուրս։ Ուր մնաց Հայաստանը կամ իմ երկիրը (նկատի ունի Իսրայելը. խմբ.)։ Այժմ բոլորը պետք է իրենց ճիշտ ճանապարհը գտնեն այս արագ փոփոխվող համաշխարհային տիրույթում։ Այսօր ամբողջ իրավիճակը, բոլոր հարաբերությունները փոխվում են։ Տեսնենք, թե ինչպես դա կազդի յուրաքանչյուր երկրի վրա Շենժենից հետո», – ասաց նա։

Շենժենում գերտերությունները Երրորդ համաշխարհային պատերազմից խուսափելու ուղիներ են փնտրում

Քաղաքագետն անտեղի է համարում երեք համաշխարհային առաջնորդների՝ Վլադիմիր Պուտինի, Դոնալդ Թրամփի և Սի Ծինփինի շենժենյան հանդիպումը Յալթայում կայացած հանդիպման հետ համեմատելը։ Այն ժամանակ Յալթայում իսկապես աշխարհը ազդեցության գոտիների բաժանելու մասին էր խոսքը, իսկ հիմա` բոլորովին այլ բանի։ Հիմնական խնդիրը, որ տեսնում են և՛ Ռուսաստանը, և՛ ԱՄՆ-ն, և՛ Չինաստանը, այն վտանգն է, որ այս կամ այն հակամարտությունն ի վերջո հանկարծ կարող է միջուկային զենքի կիրառմամբ համաշխարհային պատերազմի հանգեցնել։

«Շենժենյան հանդիպման և բանակցությունների հիմնական նպատակը հենց այն է, որ կողմերը փորձում են կանխել իրադարձությունների նման զարգացումը։ Բոլոր երեք երկրներն էլ հասկանում են, որ նման ապոկալիպսիսի դեպքում նույնիսկ հաղթող երկիրը անդառնալի վնաս կկրի և հետո պարզապես չի վերականգնվի»,– ասաց փորձագետը և հավելեց` հենց սրանով է պայմանավորված, որ քննարկման առանցքում լինելու են այն քայլերը, որոնք այս երեք երկրները պետք է ձեռնարկեն նման սցենարից խուսափելու համար

Բացի այդ, պետք է հաշվի առնել, որ այս բոլոր երկրների՝ թե՛ Ռուսաստանի, թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Չինաստանի տնտեսությունը հիմա հատուկ ուշադրության կարիք ունի։ Ամերիկացիներին նախևառաջ մտահոգում է Չինաստանի սրընթաց վերելքը, ՉԺՀ–ն մտադիր է համաշխարհային առաջատար դառնալ թե՛ գիտության, թե՛ տնտեսության, թե՛ ռազմական ոլորտում։ Ռուսաստանը մտադիր է ուժեղացնել իր տնտեսությունը՝ պատժամիջոցների պատճառով հետագա դժվարություններից խուսափելու համար։ Իսկ ԱՄՆ–ին հսկայական ներդրումներ են հարկավոր նոր տեխնոլոգիաներ զարգացնելու և Չինաստանին չզիջելու համար»։

Բոլոր երեք գերտերությունները պետք է վերանայեն միջազգային հարաբերությունները

Այսինքն` այս երեք համաշխարհային տերություններից յուրաքանչյուրին նոր աշխարհակարգ, համաշխարհային հարաբերությունների վերաձևում է անհրաժեշտ, որպեսզի հնարավոր լինի զարգանալ տնտեսապես և միաժամանակ երաշխավորել սեփական անվտանգությունը։ Քաղաքագետի խոսքով` ներկա իրավիճակում այն համաձայնությունը, որին ձգտում են համաշխարհային այս տերությունները, առաջին հերթին պետք է երաշխավորի հենց նրանց շահերը։

Հետո ոչինչ չեն խոստանա. Դուդչակն ասել է` ինչու է ՀՀ տարածքն այս պահին հետաքրքրում ԱՄՆ–ին

Կեդմին նշեց` պետք է հասկանալ, որ ԱՄՆ–ն այժմ նպատակաուղղված փոխում է իր արտաքին քաղաքականությունը։ Նախորդ երեսուն տարիների ընթացքում Ամերիկայի Միացյալ Նահանգները բազմաթիվ պատերազմներ է հրահրել՝ Իրան, Լիբիա, ԻԼԻՊ (ՌԴ–ում արգելված ահաբեկչական խմբավորում), Աֆղանստան, հիմա՝ Ուկրաինա, որտեղ 100 միլիոն են ներդրել։ Այդ ամենի վրա ավելի քան տասը տրիլիոն դոլար է ծախսվել։ Այդ պատճառով էլ ներկայիս նախագահը և նրա վարչակազմը հարցնում են`իսկ մեր ինչի՞ն է դա պետք, ի՞նչ արդյունք է եղել և կլինի, ասենք, Իրանի վրա նոր հարձակման դեպքում։

«Այնպես որ հիմա ամերիկացիների նոր արտաքին քաղաքականություն ունեն։ Նրանք ոչ թե հակամարտություններ են հրահրելու, այլ ընդհակառակը` փորձելու են օգուտ քաղել իրենց տնտեսության համար՝ զսպելով էքսցեսներն ու մարելով հակամարտությունները։ Հենց սրանով է պայմանավորված, որ ԱՄՆ-ն օգնություն է առաջարկում Կասպից ծովի ռեսուրսների և Հարավային Կովկասով անցնող այս կամ այն լոգիստիկ երթուղիների զարգացման հարցում»,– ասաց քաղաքագետը։

Եվրամիությունը գումար չունի ո՛չ Ուկրաինայի, ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ նույնիսկ իր համար

Հարավային Կովկասում հատվում են ինչպես Ռուսաստանի (առաջին հերթին), այնպես էլ Չինաստանի (լոգիստիկայի և առևտրային ուղիների հաշվին) շահերը ԱՄՆ–ի (որպես գերտերություն) հետ։ Ուստի այս տարածաշրջանում հակամարտությունների հրահրումը և սրացումը երեքի շահերին էլ հակասում է։ Այսօր նրանց Կովկասում խաղաղ ու կայուն իրավիճակ է պետք։

«Եվ հավատացեք, որ պայմանավորվածությունները, նույն Շենժենում ձեռք բերված պայմանավորվածությունները, շատ արագ կազդեն Կովկասյան տարածաշրջանի իրավիճակի վրա»,– նշեց Կեդմին։

Ինչ վերաբերում է Եվրամիությանը, ապա, ըստ քաղաքագետի, այն հսկայական խնդրի առաջ է կանգնած։ ԵՄ-ն գումար չունի այն արկածախնդրությունների համար, որոնց մեջ ներքաշել է ինքն իրեն։ Ուկրաինա անունով «սև խոռոչը» տարեկան տասնյակ միլիարդավոր եվրոներ է պահանջում, որոնք եվրոպացիները չունեն։ ԵՄ ղեկավարության քաղաքականությունը Եվրոպային փակուղի է մտցրել, իսկ տնտեսական սխալներն ու ֆինանսական սղությունը լուրջ սոցիալական լարվածություն են առաջացրել։

Ուկրաինական և իրանական հակամարտությունների սերտաճման վտանգը. վերլուծում է քաղաքագետը

Ինչ վերաբերում է Հայաստանին, որի տնտեսությունը կախված է Ռուսաստանից, ապա եվրոպացիներն այստեղ էլ են ոչ պակաս մեծ խնդրի բախվել։ Այսինքն՝ Հայաստանի տնտեսությունը Ռուսաստանից պոկելու համար եվրոպացիները պետք է տարեկան մոտ տասը միլիարդ եվրո սուբսիդիաներ տրամադրեն։ «Ընդ որում՝ այդ միջոցներն իրական ներդրումներ չեն, այլ զուտ ծախսեր, ինչպես ուկրաինական բանակի պահպանման դեպքում»,- ասաց Կեդմին։

Քաղաքագետը եզրափակեց` մինչդեռ ԱՄՆ-ն պատրաստ է ներդրումներ անել, բայց պատրաստ չէ ծախսել, ինչպես դա տեղի է ունենում Ուկրաինայի դեպքում։

Leave a comment