Սիմոնյանն ու ԵՄ ներկայացուցիչները քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերությունները
ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 18-ին ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների Եվրոպական ծառայության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով կառավարող տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Օդրոնե Պերկաուսկիենեի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանն ուղղված ջանքերին վերաբերող տարբեր հարցեր։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային զարգացումներին և երկկողմ հետաքրքրության այլ թեմաների։