ԱՄՆ պաշտպանական բյուջեում կարող է կրճատվել Կիևին հատկացվող օգնությունը. ԶԼՄ

ԱՄՆ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները երկրի պաշտպանական բյուջեից ցանկանում են կրճատել Ուկրաինային հատկացվող։

Ինչպես հաղորդում է ամերիկյան «NBC» հեռուստաալիքը, այս նախաձեռնությունը միտված է դեմոկրատներին ընտրության առաջ կանգնենցել․ շարունակել Կիևին տրամադրվող աջակցությո՞ւնը, թե՞ հրաժարվել նախագահ Թրամփի վարչակազմի գործունեությունը հետաքննելու լիազորություններն ընդլայնելուց։

Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո դեմոկրատներն ու հանրապետականները պարբերաբար բախվում են բյուջետային և արտաքին քաղաքական առաջնահերթությունների շուրջ։

Դեմոկրատական կուսակցությունը ձգտում է ուժեղացնել վերահսկողությունը Սպիտակ տան գործողությունները քննելու նկատմամբ և պահպանել Կիևին ռազմական ու ֆինանսական աջակցության ծավալները, մինչդեռ հանրապետականների մի մասը պնդում է արտաքին ծախսերի կրճատման և ներքին օրակարգի վրա կենտրոնանալու անհրաժեշտության մասին։

 

Leave a comment