ԱՄՆ-ն, ՌԴ-ն և այլ երկրներ ձեռնպահ են մնացել կանանց և աղջիկներին վերաբերող մի բանաձևի քվեարկության ժամանակ

ԱՄՆ-ն այն յոթ երկրների թվում է եղել, որոնք դեմ են քվեարկել կամ ձեռնպահ են մնացել ՄԱԿ-ի՝ կանանց և աղջիկների նկատմամբ բռնության դեմ պայքարին ուղղված բանաձևի քվեարկության ժամանակ։

Վաշինգտոնը պատճառաբանել է, որ առարկություններ ունի աբորտին և վերարտադրողական առողջությանը վերաբերող հիշատակումների կապակցությամբ։ ԱՄՆ-ն նաև հայտարարել է, որ ճանաչում է միայն երկու սեռ՝ արական և իգական։

Արգենտինան, Բելառուսը, Ռուսաստանը, Բուրկինա Ֆասոն ու Կամերունը նույնպես բացակայել են քվեարկությունից։ Սոմալիան դեմ է քվեարկել։

 

Leave a comment