«Մենք Ղարաբաղի համար ոչ մի բան չենք խնայել, այդ թվում ես՝ ի տարբերություն ձեզ։ Ես Ղարաբաղի շարժում չեմ օգտագործել, որ Երևանի կենտրոնում սեփական շենքեր ունենամ կամ միլիոնատեր դառնամ․․․ Ես զինվորի սնունդը չեմ գողացել, որ ոմանց նման մատուցեմ, տանեմ գեներալ Մանվելի արջերին տամ»,- այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Տեղից ընդդիմադիր պատգամվոր Մեսրոպ Մանուկյանը բղավելով արձագանքեց՝ բայց ո՞վ ա գողացել։
«Հենց դո՛ւ ես գողացել, դու գողի սպասարկու ես, դու գողի աբսլուգ ես, դու ավելի վատն ես, դու արջ քորող ես, դու կաստյում բռնող ես, դու կոշիկ բռնող ես, դու դամաշնիկ բռնող ես, դու ավելի վատն ես»,- վրդովված պատասխանեց Փաշինյանը։