https://arm.sputniknews.ru/20261118/ushakvovy-nerkajacrel-e-putini-ev-trampi-shpumneri-manramasnery-109493817.html
Ուշակովը ներկայացրել է Պուտինի և Թրամփի շփումների մանրամասները
Ուշակովը ներկայացրել է Պուտինի և Թրամփի շփումների մանրամասները
Sputnik Արմենիա
ԱԽՏՀ գագաթնաժողովն անցկացվում է Չինաստանի Շենժեն քաղաքում նոյեմբերի18-19-ը։ 18.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-18T20:41+0400
2026-11-18T20:41+0400
2026-11-18T20:41+0400
դոնալդ թրամփ
յուրի ուշակով
վլադիմիր պուտին
ռուսաստան
ամն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/09/107889810_0:74:3072:1802_1920x0_80_0_0_c5cd6773c67b17569277fe6233d2b4b4.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակում սեղմել են միմյանց ձեռքն ու մի քանի բառ փոխանակել։ Այս մասին «Վեստիի» հեղինակ Պավել Զարուբինին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։«Ձեռքսեղմում եմ տեսել և մի քանի բառ են փոխանակել՝ դա այն է, ինչ տեսել եմ», – ասել է նա։Ուշակովը հավելել է, որ առաջնորդները նաև մի քանի բառ են ասել միմյանց հանդիպման ժամանակ։«Նրանք կողք կողքի չէին նստած սեղանի շուրջ, այնպես որ, սեղանի շուրջ զրուցել միմյանց հետ չի հաջողվել», – նշել է Ուշակովը։Նա հիշեցրել է, որ նոյեմբերի 19–ին տեղի կունենա գագաթնաժողովի երկրորդ օրը, այդ թվում` լիագումար նիստը, որի ընթացքում, ՌԴ նախագահի օգնականի խոսքով, միշտ կարելի է պահ գտնել միմյանց հետ զրուցելու համար։Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովը տեղի է ունենում Չինաստանի Շենժեն քաղաքում նոյեմբերի 18-19-ը։
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/09/107889810_177:0:2908:2048_1920x0_80_0_0_1c6a29923dafc0f1a695a0da103837e5.jpg.webp
դոնալդ թրամփ, յուրի ուշակով, վլադիմիր պուտին, ռուսաստան, ամն
դոնալդ թրամփ, յուրի ուշակով, վլադիմիր պուտին, ռուսաստան, ամն
ԱԽՏՀ գագաթնաժողովն անցկացվում է Չինաստանի Շենժեն քաղաքում նոյեմբերի18-19-ը։
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակում սեղմել են միմյանց ձեռքն ու մի քանի բառ փոխանակել։ Այս մասին «Վեստիի» հեղինակ Պավել Զարուբինին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Ձեռքսեղմում եմ տեսել և մի քանի բառ են փոխանակել՝ դա այն է, ինչ տեսել եմ», – ասել է նա։
Ուշակովը հավելել է, որ առաջնորդները նաև մի քանի բառ են ասել միմյանց հանդիպման ժամանակ։
«Նրանք կողք կողքի չէին նստած սեղանի շուրջ, այնպես որ, սեղանի շուրջ զրուցել միմյանց հետ չի հաջողվել», – նշել է Ուշակովը։
Նա հիշեցրել է, որ նոյեմբերի 19–ին տեղի կունենա գագաթնաժողովի երկրորդ օրը, այդ թվում` լիագումար նիստը, որի ընթացքում, ՌԴ նախագահի օգնականի խոսքով, միշտ կարելի է պահ գտնել միմյանց հետ զրուցելու համար։
Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովը տեղի է ունենում Չինաստանի Շենժեն քաղաքում նոյեմբերի 18-19-ը։