Փաշինյանը կրկին սպառնաց ընդդիմությանը նոր Սահմանադրության ընդունման համատեքստում

https://arm.sputniknews.ru/20261118/pashinjany-krkin-sparnac-ynddimutjany-nvor-sahmanadrutjan-yndunman-hamateqstum-109493118.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/07/107806444_90:0:1511:1066_1920x0_80_0_0_a788b53f92bd134cf42e944f26e89a87.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

նիկոլ փաշինյան, ընդդիմություն, սահմանադրություն, վարչապետ

նիկոլ փաշինյան, ընդդիմություն, սահմանադրություն, վարչապետ

Բաժանորդագրվել

Վարչապետը վստահ է, որ ՀՀ ժողովուրդը կգնա հանրաքվեի և ճնշող մեծամասնությամբ կքվեարկի նոր Սահմանադրության օգտին:

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik․ Խորհրդարանական ընդդիմությունը մնում է վերջնական խաղաղության հաստատման ճանապարհին միակ խոչընդոտը։ Այսօր ԱԺ-ում այսպիսի հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանի կառավարությունը, ըստ նրա, պետք է երկրի համար ճակատագրական որոշումներ կայացնի, այսինքն՝ հասնի նոր Սահմանադրության ընդունման և խաղաղության հաստատման:

Փաշինյանի խոսքով՝ կառավարությունը չի կարող հրաժարվել հայտարարված օրակարգից միայն այն պատճառով, որ խորհրդարանական ընդդիմությունը դեմ է դրան։ Ըստ նրա՝ ընդդիմությունը դեմ է, քանի որ հասկանում է, որ այդ օրակարգի իրագործումը նշանակում է նրա քաղաքական վախճանը։

«Ես վստահ եմ, որ ժողովուրդը կոնսոլիդացված է խաղաղության օրակարգի շուրջ։ Կա երկու ճանապարհ՝ կա՛մ մենք հանրային ճնշում ենք գեներացնում, և ընդդիմությունը հրաժարվում է խաղաղության խոչընդոտի դերակատարումից, կա՛մ քաղաքական պրոցեսները տանում ենք էն ուղղությամբ, որ ընդդիմության էս հատվածն ուղղակի չի լինում խորհրդարանում։ Մնացածն արդեն տեխնիկայի հարց է»,- հայտարարեց Փաշինյանը։

Նա վստահ է, որ Հայաստանի ժողովուրդը կգնա հանրաքվեի և ճնշող մեծամասնությամբ կքվեարկի նոր Սահմանադրության օգտին:

Փաշինյանի այսօրվա ելույթն ԱԺ–ում առավել քան հուզական էր. նա նոր Սահմանադրության ընդունման դեմ ընդվզող ընդդիմադիրներին մեղադրեց հազար ու մի բանի մեջ` իր խոսքը «համեմելով» ժարգոնային և ռուսերեն բառերով։ Մանրամասները` տեսանյութում։

Leave a comment