Քաղաքականություն
18.11.2026 | 20:17
Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացումը, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանն ուղղված ջանքերն ու տարածաշրջանային զարգացումները քննարկվել են ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի՝ ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության պատվիրակության հետ հանդիպմանը։
Նոյեմբերի 18-ին Սիմոնյանն ընդունել է Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով կառավարող տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Օդրոնե Պերկաուսկիենեի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։