Հայաստանի ժողովուրդը հանրաքվեի գնալու է և ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկելու նոր Սահմանադրությանը․ Փաշինյան

Հայաստանի ժողովուրդը հանրաքվեի գնալու է և ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկելու նոր Սահմանադրությանը․ Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Մենք հիմա գտնվում ենք շատ կարևոր մի ռազմավարական խաչմերուկում և ճակատագրական որոշումներ պետք է կայացնենք։ Հիմա մենք մեր ժողովրդի առաջ ստանձնել ենք պարտավորություն՝ ունենալ նոր Սահմանադրություն և ունենալ խաղաղություն։ Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով ՔՊ խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանի հարցին։

«Հիմա շատ անլուրջ կլինի, եթե մենք գանք, ասենք՝ դե, գիտեք ինչ, քանի որ «Ուժեղ Հայաստան» դաշինքը կամ «Հայաստան» խմբակցությունը չի համաձայնվում այդ օրակարգի հետ, մենք հրաժարվում ենք այդ օրակարգից։

Իրենք գիտեն, որ այդ օրակարգը հռչակված է, և քաղաքական մեծամասնությունը, կառավարությունը, ես վճռական ենք, պետք է գնանք ու այդ օրակարգն իրականացնենք, և գիտեն նաև, որ այդ օրակարգի իրականացումը նշանակում է իրենց քաղաքական վերջը։

Բայց ես ուզում եմ ձեզ ասել, որ իմ պլանը, որը ես գործընկերների և հանրության հետ կիսել եմ, շատ պարզ է, շատ պարզ ընտրություն է դրվում։

Ես այսօր այդ պրոցեսը սկսում եմ, ասում եմ, որ այս ընդդիմությունը դիրքավորվում է որպես խաղաղության հիմնական խոչընդոտ, այսինքն՝ վերջնական և անշրջելի խաղաղության ճանապարհին մենք մի խոչընդոտ ունենք, և այդ խոչընդոտը խորհրդարանական ընդդիմությունն է։

Մենք ունենք երկու ճանապարհ գնալու․ մեծ հավանականությամբ՝ այս ճանապարհները մեկը մյուսի շարունակությունն են։

Ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը խաղաղության օրակարգի շուրջ կոնսոլիդացված է, հանրային ճնշում ենք գեներացնում, և ընդդիմությունը, ի վերջո, հրաժարվում է խաղաղության խոչընդոտի դերակատարությունից։

Երկրորդ՝ սրա շարունակությունը՝ քաղաքական պրոցեսները տանում ենք այն ուղղությամբ, որ ընդդիմության այս հատվածն այլևս չի լինում խորհրդարանում․ մնացածն արդեն տեխնիկայի հարց է։

Ես երկու համոզմունք ունեմ։

  1. Համոզմունք ունեմ, որ մենք ունենք բավարար վճռականություն և կամք՝ գնալու այդ ճանապարհով։

  2. Թույլ տվեք ասել, որ Հայաստանի ժողովուրդը հանրաքվեի գնալու է և ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկելու նոր Սահմանադրությանը»,– նշեց վարչապետը։

Leave a comment