ՀՀ քաղաքացիները կկարողանան անձնագրերն ու ID քարտերը փոխանակել դրանց վավերականության ժամկետը լրանալուց հետո. նախարար
Հայաստանի քաղաքացիները կկարողանան իրենց անձնագրերն ու նույնականացման քարտերը փոխանակել դրանց վավերականության ժամկետը լրանալուց հետո։ Դրա մասին նոյեմբերի 18-ին Ազգային ժողովի նիստում՝ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, հայտարարել է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
Ըստ նրա՝ նոյեմբերի 1-ից երկրի քաղաքացիներն արդեն կարող են սկսել անձնագրերի և նույնականացման քարտերի փոխանակման գործընթացը։
«Այս նպատակով արդեն գործում է 14 կետ։ Փաստաթղթեր ստանալու համար կարելի է դիմել այդ կետեր»,- ասել է Սարգսյանը։