Դու ո՞վ ես, որ կանգնես, ինչ-որ բանի մասին խոսաս, դու արջ քորող ես․ Փաշինյանը՝ ըդդիմության շարքերում նստածներին

Դու ո՞վ ես, որ կանգնես, ինչ-որ բանի մասին խոսաս, դու արջ քորող ես․ Փաշինյանը՝ ըդդիմության շարքերում նստածներին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Մենք երբեք չենք թաքցրել և ասել ենք, որ Սահմանադրությունը ներքին օրակարգ է, բայց ցանկացած Սահմանադրություն նաև որոշակի դիրքավորում է։ Այո մեր գործող Սահմանադրությունը կոնֆլիկտային տրամաբանությունը սպասարկող Սահմանադրություն է և պլյուս ունի նաև լեգիտիմության խնդիր։ Այս մասին ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին։ 

Վարչապետը ընդգծեց, որ արդեն հասել են խաղաղության հանգրվանին և անհրաժեշտ է մուտք գործել նավամատույց։ 

«Ի տարբերություն ձեզ ես Ղարաբաղի համար ոչ մի բան չեմ խնայել, ես Ղարաբաղի շարժումը չեմ օգտագործել որպեսզի Երևանի կենտրոնում շենքեր ունենայի, կամ էլ միլիոնատեր լինեի ձեր շարքերում նստած։ Ես Զինվորի սնունդը չեմ գողացել ոմանց նման և տարել մատուցել գեներալ Մանվելի արջերին»,-ասաց վարչապետը։

Արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի հակադարձումների Փաշինյանը ասաց․ «Դու գողի սպասարկող ես, դու արջ քորող ես, դու կոստյում բռնող ես, դու կոշիկ բռնող ես, դու դամաշնիկ բռնող ես, դու ստնտու ես, դու ավելի վատն ես։

Գաղտնիք է, որ Մեսրոպ Մանուկյանը եղել է Մանվել Գրիգորյանի աբսլուգը, գաղտնիք կա էդտեղ։ Կա ՀՀ-ում մի մարդ, որ սրա մասին չգիտի։ Կոռուպցիա ասելիս քեզ նայի հայելու մեջ, շեֆիտ նայի, գեներալ Մանվելի տարածներին նայի հայելու մեջ։ Էտ որ խոսում եք գերիների մասին հիշեք էտ վիդեոները՝ մարդկանց վզից ժնջիլ գցած։ Էտ, որ կանգնում ասում եք, որ Հայաստանում ժողովրդավարություն  չկա, որ Հայաստանում ժողովրդավարություն չլիներ դուք ինչ գործ ունեիք էստեղ նստած։ Գեներալ Մանվել էր, ինչ էր անունը, դուք ժնջիլը վզներիտ գցած արջի վանդակներով կտանեին բերեին։ Դու ով ես կանգնես ինչ-որ բանի մասին խոսաս, մի հատ էլ ասես ժողովրդավարություն չկա»։ 

 

Leave a comment